17.08.2016

Yodobashi- եթե ուզում եք զգալ տեխնիկայի ուժը


   Իմ ընթերցողներից, հավանաբար, շատերին է բախտ վիճակվել ճամփորդել աշխարհի խոշորագույն երկրներով և դրանց մեգապոլիսներով: Շատ-շատերը, երբ ընտրում են որևէ մի երկիր ճամփորդելու և բացահայտելու համար, սովորաբար այցելում են այդ երկրների գողտրիկ անկյունները, պատմամշակութային հուշարձաններն ու կառույցները, թանգարանները կամ էլ պարզապես թափառում են գեղեցիկ և նորաոճ շինություններով հարուստ փողոցներով ու հրապարակներով: Եվ ձեզանից շատ քչերն են այցելում այնպիսի վայրեր, որոնք հնարավորություն են ընձեռում բացահայտել մարդկության նորագույն նվաճումներն ու դրանք մոտիկից տեսնել, մինչև անգամ օգտվել: Սա ես ասում եմ ոչ այն պատճառով, որ Ձեզ նման վայրերը կարող են չհետաքրքրել կամ Դուք չուզենաք տեսնել, այլ զուտ այն պատճառով, որ ճամփորդելիս հաճախ Ձեր ժամանակը շատ կարճ է լինում և այն բավարարում է միայն վերոնշյալ վայրերը այցելելու համար: Բացի այդ, շատ-շատերը պետք է լավ տեղեկացված լինեն ու ունենան առանձնահատուկ հետաքրքրություն այցելելու այնպիսի  վայրեր, որոնցից մեկի մասին այժմ պետք է պատմեմ:


Իմ նախորդ հոդվածներից մեկում, ես արդեն նշել եմ այս վայրի մասին:
«Yodobashi»-ն նորագույն տեխնիկայի և տեխնոլոգիաների Ճապոնիայի խոշորագույն հիպերմարկետների ցանց է: Ցանցի խոշորագույն հիպերմարկետը գտնվում է մայրաքաղաք Տոկիոյում: Մյուսը իր մեծությամբ շատ չզիջող մասնաճյուղը՝ «Yodobashi Umeda»-ն գտնվում է Օսակա քաղաքում: Բազմահարկ հիպերմարկետ, որտեղ, եթե անգամ մոլորվեք, հաստատ չեք ձանձրանա:



21.05.2016

Բիզնես ցիտատներ: Մտորում են հաջողակները

   Ձեզ ինչ որ բան չի հերիքում բիզնես սկսելու համար, Դուք մոլորվել եք Ձեր բիզնեսի մեջ կամ էլ պարզապես ինչ որ բան բաց եք թողել Ձեր գործերի մեջ, ուրեմն կարդացե՛ք այս մտեքրը, դրանք Ձեզ անկասկած կմխիթարեն:

«Վաճառելըը ամենաբարձր վարձատրվող դժվարագույն աշխատանքն է և ամենաէժան վարձատրվող հեշտ աշխատանքը:» Թոմ Հոփկինս
«Բյուջեն մեզ թելադրում է այն ինչ չենք կարող մեզ թույլատրել, բայց այն մեզ հետ չի պահում գնում կատարելուց:» Ուիլյամ Ֆիդեր
«Ժամանակակից բիզնես աշխարհում բավարար չէ լինել միայն ստեղծարար, յուրահատուկ մտածող քանի դեռ դու նաև չես վաճառել այն ինչ ստեղծել ես:» Դավիդ Օգիլվի
«Բիզնես աշխարհում սովորաբար վատ լուրերը մեկ ուրիշի համար լավ լուրեր են լինում:» Ջեյմս Սըրոուեք
«Ապագան կանխատեսելու լավագույն ձևը, այն կերտելն է:» Փիթեր Դրաքեր

«Եթե մարդիկ հավանում են քեզ, նրանք քեզ կլսեն, սակայն եթե նրանք քեզ վստահում են, նրանք կհամագործակցեն քեզ հետ:» Զիգ Զիգլար
« Սկսելու լավագույն ձևն է դադարել խոսել և սկսել անել ինչ որ բան:»  Ուոլտ Դիսնեյ

«Հաջողությանը նպատակ մի հետապնդի, պարզապես արա՛ այն ինչ սիրում ես և ինչին հավատում ես, և այն ինքն իրեն կգա քեզ մոտ:» Դավիդ Ֆրոսթ

«Որտեղ որ Դուք տեսնում եք հաջողակ բիզնես, ուրեմն ինչ որ մեկը մի անգամ քաջ որոշում է իրականացրել:
» Փիթեր Դրաքեր

«Բիզնեսի նպատակն է ստեղծել սպառող, ով կստեղծի սպառողներ:» Շիվ Սին
«Միլիարդատեր դառնալու համար, Ձեզ անհրաժեշտ է բախտ, գիտելիք, աշխատելու մեծ ուժ  և ամենակարևոր բանը՝ միլիարդատիրոջ խառնվածք (մենթալիտետ):»  Փոլ Գեթի


12.05.2016

Made in Armenia: MANUL

   Աշխարհահռչակ հայտնի դիզայներներից մեկը ասել է, որ ՝ «Նորաձևությունը մի բան է, որ գալիս է հենց Ձեր ներսից»: Ես համաձայն եմ այնքանով, որ որքան էլ հետևենք նորաձևության նոր տենդենցներին, միևնույն է Դուք եք ստեղծելու Ձեր նորաձևությունը, քանի որ Դուք անհատականություն եք, Դուք ունեք բնավորություն, տարբերվող խառնվածք, հետևաբար նաև անհատական ոճ: Որքան որ տարբեր են աշխարհում մարդիկ, այնքան ևս պետք է տարբերվի նրանց ոճը: Սակայն սրան զուգահեռ պետք է ասեմ, որ միօրինակությունն ու միապաղաղությունը շատ հաճախ է նկատվում, երբ փողոց ենք դուրս գալիս: Մի՞թե լինել նորաձև, նշանակում է լինել իրար նման:  Հավանաբար նաև շուկայի պահանջարկից ելնելով շատերը հագնվում են միօրինակ: Սակայն  այստեղ մարդկանց կարող է օգնության հասնել մի բան՝ կրել աքսեսուարներ, որոնք կառանձնացնեն նրանց ինքնատիպությունը: Երբ Ձեր օրվա անբաժանելի մաս կազմող պայուսակը, դրամապանակը, գոտին բարձրորակ կաշվից են, գեղեցիկ դիզայնով, որակյալ կարերով, հավատացե՛ք, որքան էլ հասարակ լինի Ձեր հագուստը, Ձեր տեսքը միշտ վայելուչ և էլեգանտ է լինելու:



 Այս ամենի խորը գիտակցումով էլ ստեղծվել է «ՄԱՆՈՒԼ» հայկական բրենդը, որը զբաղվում է կաշվե պայուսակների ու աքսեսուարների արտադրությամբ և վաճառքով: Բրենդը Ձեզ անժամկետ երաշխիքներ է միշտ տալիս, երբ գնում եք տեսականուց որևէ նմուշ, իսկ գիտե՞ք ինչու: Քանի որ արտադրողները և կարողները հայ արհեստավորներ են, ովքեր  վստահ են իրենց աշխատանքի, հումքի և նյութերի բարձր որակի առումով: Մի բան, որ չենք կարող նշել օտար արտադրողի համար: Չէ՞ որ ոչ էժանագին տեսք ունենալու համար բավարար չէ միայն ունենալ նորաձև  կամ էլ ուղղակի գեղեցիկ դիզայնով աքսեսուար: Այցելե՛ք «ՄԱՆՈՒԼ» բրենդային խանութը, զննե՛ք տեսականին, ուշադրություն դարձրե՛ք ապրանքների որակին և Դուք կզգաք, որ յուրաքանչյուր ապրանքատեսականուն ցուցաբերված է յուրահատուկ ստեղծագործ  և արհեստավարժ մոտեցում:




02.05.2016

Made in Armenia: Armen-Carpet

  Գորգագործությունը հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի տարատեսակներից է և գալիս է նախաքրիստոնեական շրջանից:

  Հայերենում գորգ  և կարպետ բառերն օգտագործվում են որպես հոմանիշ բառեր՝ միայն այն տարբերությամբ, որ գորգերն ունենում են թելախավ, իսկ կարպետները՝ ոչ։



28.04.2016

Made in Armenia: Maran Winery

  

 «Եվ յօթներորդ ամսում տապանը Արարատ սարի վերայ նստեց Եվ Նոյը սկսեց հողագործ դառնալ, և մի այգօ տնկեց»: Հետո պատրաստաեց գինի, այնքան լավը, որ չդիմացավ գայթակղությանը, «խմեց և արբեց»: Ահա առաջին տեղեկությունը հայոց խաղողի և գինու մասին, այնքան հին, որքան աշխարհն է: Իսկ հազարամյակներ անց բուսաբանական և պատմական գտածոները փաստեցին, որ խաղողը հայկական լեռնաշխարհներում հայտնի է եղել Նոյից միլիոնավոր տարիներ առաջ: Դրանք Նախիջևանի աղեհանքի քարե շերտերում և Վայոց ձորում՝ Եղեգիս գետի վերին հոսանքների լճա-կավային նստվածքներում հայտնաբերված խաղողի՝ 4-5 միլիոն տարեկան բրածո տերևի դրոշմներն էին, Տավուշի և Սյունիքի անտառներում այսօր հանդիպող այդ նույն վայրի խաղողի վազերը:

25.04.2016

Made in Armenia: AWI (Armenian Watch International)

   


  Armenian Watch International (AWI) ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականի հուլիս ամսին: Ընկերությունը ունի ավելի քան 500 տղամարդկանց, կանանց և երեխաների համար ստեղծված ժամացույցների մոդելներ, որոնց թիվը տարեց տարի ավելանում և թարմացվում է: AWI բրենդի մեխանիկական և կվարցային ժամացույցները ունեն ժամանակակից դիզայն ու մշտապես նորաոճ են:


23.04.2016

Made in Armenia: Grand Candy

 Հավանաբար հաճախ շատերը լսում եմ մարքեթոլոգներից հետևյալ միտքը, որ ցանկացած բրենդ պետք է, որ մարդկանց մոտ որոշակի զգացողություններ, ընկալումներ առաջացնի, այսինքն, երբ խոսում եք որևէ բրենդի մասին, նշանակում է խոսում եք տվյալ բրենդի ապրանքների կամ ծառայությունների օգտակարության, որակական հատկանիշների և, ի վերջո, այն խնդիրների ու պահանջմունքների մասին, որոնք բավարարում է տվյալ բրենդը: Հաճախ մարդիկ սպառում են որոշակի ապրանքատեսակներ՝ ուղղակիորեն նախապատվություն տալով դրանց և նույնիսկ չեն փորձում իրենց համար բացահայտել, թե ինչու օգտվեցին հենց այդ ապրանքանիշից և թե ինչ նշանակություն ունի այդ բրենդը իրենց համար:

  Հիմա փորձեք մի քանի բառով նկարագրել, թե ինչ եք զգում և ընկալում, երբ ասում եք Grand Candy: 


  Թող իմ այս հարցադրումը չընկալվի, որպես մասնագիտական հետազոտության կամ ավելի լուրջ վերլուծության առիթ, քանի որ ես խոսելու եմ ուրախ  բաներից:

  Այո՛, քանի որ այլ կերպ չի էլ կարող լինել: Grand Candy-ն տոն է, քաղցր տրամադրություն, մանկան ժպիտ, մանկության համ ու հոտ, անփոխարինելի պոնչիկ, երեխային տված խոստում, որը շատ հեշտությամբ կարող ես իրականացնել, բարի փղիկ, ժամանցի առիթ և իհարկե վանիլի ու շոկոլադի աննկարագրելի բույր: