24.03.2016

«Աշխարհի խոշորագույն քաղաքների բիլբորդեր: Որքա՞ն արժե նման հաճույքը»

  Երբևէ Ձեզ հարցրել եք, թե որքա՞ն արժեն այն հսկայական գովազդային վահանակները, որոնք տեղակայված են խոշոր քաղաքների բանուկ խաչմերուկներում: Եթե նույնիսկ դա Ձեզ հետաքրքրել է, ուրեմն շատ հավանական է, որ Դուք կարծել եք, որ դրանք բավականին թանկ են՝ թանկարժեք գովազդ, որ կարող են իրենց թույլ տալ միայն համաշխարհային բրենդները: Սակայն առավել որոշակի պատկերացում նման գովազդային վահանակների (բիլբորդերի) գների մասին հավանաբար չունեք:  Ես Ձեզ կասեմ մոտավորապես ինչ գների մասին է խոսքը, մի քանի քաղաքների օրինակով, իսկ Դուք փորձեք հաշվել նման գովազդային արշավների վրա ծախսվող ամբողջ բյուջեն:
Եվ այսպես, սկսենք աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկից՝ Տոկիոյից:


15.03.2016

5 նոր ապրանքների գաղափարներ: Ինչու է ծնվում նոր ապրանքը:

  Ինչու՞ են ստեղծվում նոր ապրանքներ: Երբևէ մտածե՞լ եք այս հարցի շուրջ: 

  Սրան  կարելի է շատ տիպիկ պատասխան տալ: Ստեղծվում են, որպեսզի բավարարեն նոր պահանջմունքներ:

  Նոր ապրանքները կարող են լինել բացարձակ նորույթներ (մինչ այժմ դրա նմանը չունեցող կամ լրիվ նոր տեսակի պահանջմունք բավարարող ապրանքներ), կարող են լինել արդեն գոյություն ունեցող ապրանքների առավել կատարելագործված տարբերակներ (օրինակ, տվյալ պահանջմունքները առավել արդյունավետ բավարարող), կարող են լինել գոյություն ունեցող ապրանքների այլընտրանքներ՝ գնային կատեգորիաներով ավելի էժան, կամ օգտագործման տեսանկյունից ավելի պրակտիկ, մեկանգամյա, բազմաթիվ օգտագործման համար նախատեսված և այլն: Առհասարակ, նոր ապրանքների  ծնունդը կարող է ինչպես շուկան պահանջել և պայմանավորել, այնպես էլ կարող է մարդու ստեղծագործ մտքին գալ նոր ապրանքի գաղափարը, այն ստեղծել և դրանից հետո հրամցնել շուկային: Իմ կարծիքով, երբեմն դժվար է տարանջատել, թե նոր ապրանքի ստեղծման վերը նշված պատճառներից որ մեկը պայմանավորեց մյուսին: Մի կողմից կարող է ստեղծվել իդեան և հրամցնել շուկային բնազդաբար՝ չնկատելով, որ այդ պահանջմունքը սպառողների մոտ արդեն վաղուց ձևավորվել է, և մյուս կողմից, երբ շուկան  Ձեզ թելադրի նոր ապրանքի գաղափարը, Դուք կարող է զգաք, որ Ձեր մեջ արդեն վաղուց գոյություն ունի նման ապրանք ստեղծելու միտքը: Ամեն ինչ, կարծես, փոխկապակցված է:

  Ուզում եմ Ձեզ ներկայացնել նոր ապրանքի  տարբեր գաղափարներ: Դուք փորձեք հասկանալ, որ ապրանքի դեպքում է բավարարվում լրիվ նոր մարդկային պահանջմունք և որ ապրանքի դեպքում է բավարարվում արդեն գոյություն ունեցող պահանջմունքները՝ առավել արդյունավետ տարբերակով:
  Ներկայացվող ապրանքները շատերի համար թերևս նորություն չեն, սակայն նոր ապրանքի ստեղծման դրդապատճառները ցուցադրելու համար, դրանք լավագույն օրինակներից են:


1. Հավանաբար շատերն են վտանգում իրենց այս գործողությունը կատարելիս կամ էլ  երբեմն նույնիսկ դժվարանում են դա անել: Այս փոքր հարմարանքը ստեղծվել է հենց դա հեշտացնելու համար:



08.03.2016

Փաթեթավորման 5 առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնել:

Շարունակելով ուսումնասիրել ապրանքատեսակների փաթեթավորման օրինակները՝ առանձնացրել եմ փաթեթավորման 5 առանձնահատկություններ, որոնք կարելի է հաշվի առնել այս գործընթացը սկսելուց առաջ: Նախորդ հոդվածում ես առանձնացրել էի փաթեթավորման մի շարք հետաքրքիր օրինակներ՝  այդ թվում նշելով նաև ապրանքների փաթեթավորմանը ներկայացվող պահանջները: Այս անգամ ես կմանրամասնեմ այդ պահանջները՝ ընդգծելով դրանց առանձնահատկությունները:
 Եվ այսպես.

1. Ապահով փաթեթավորում:

Եթե Դուք փաթեթավորւմ եք այնպիսի ապրանքատեսակ, որը ունի ջարդվելու, վնասվելու մեծ հավանականություն, ուրեմն պարզ է դառնում, որ այս պարագայում դրան ստեղծարար մոտեցում տալու կարիք այդքան էլ չկա, այստեղ կարևորը ապրանքի ապահով լինելու, այն ապահով տեղափոխելու հարցերը լուծելն է: Հավանաբար շուկայում ձվի փաթեթավորման ձևերը Ձեզ հայտնի է, սակայն այս մեկը ինձ հանդիպած ամենահարմար փաթեթավորումն է, քանի որ այս պարագայում վստահ կարող եք լինել, որ տուփը չի բացվի՝ այն ինչպես էլ տեղափոխեք: