Մարքեթոլոգներ շարունակում են ծախսեր իրականացնել սոցիալական
մեդիայի վրա՝ չնայած արդյունքների բացակայության: Հետազոտությունները ցույց են տալիս,
որ շուկայագետների միայն 11.5%-ը կարող են ցույց տալ սոցիալական մեդիայի ազդեցությունը: Առաջիկա
5 տարիներին սպասվում է, որ մարքեթոլոգները կկրկնապատեն իրենց ծախսերը սոցիալական մեդիայի
վրա, չնայած նրանց մեծամասնությունը չեն կարողանում ցույց տալ դրա ազդեցությունը իրենց
բիզնեսի վրա: (ըստ Դելոիթ և Դյուք համալսարանի Ֆուքուա բիզնես դպրոցի տարեկան հաշվետվության, Մարքեթինգի Ամերիկյան Ասոցիացիա
):
17.02.2016
14.02.2016
Մերչնդայզինգի 4 լուծումներ, որոնցից կարելի է օրինակ վերցնել:
Մերչնդայզինգ իրականացնելիս պետք է հաշվի առնել մի շարք սկզբունքներ, որոնց մասին ես արդեն խոսել եմ նախորդ հոդվածում: Այժմ կներկայացնեմ մերչնդայզինգի մի քանի լուծումներ, որոնք որպես օրինակ կարող եք հաշվի առնել Ձեր ապրանքները խանութում ներկայացնելիս:
Այսպիսով, մերչնդայզինգի հետաքրքիր լուծում կարող է հանդիսանալ
ամսվա տոների հետ կապված առանձնահատուկ ապրանքների դասավորվածությունը՝ նշելով առիթը:
10.02.2016
Samsung-ի «թափանցիկ բեռնատարները» արդեն ճանապարհին են:
«Samsung» ընկերությունը սկսել է բեռնատար
ավտոմեքենաների «անվտանգ վազանցով» ֆուկցիայի
համալիր փորձարկումը:
08.02.2016
Սոցիալական գովազդ
Լավագույն սոցիալական գովազդների շարքից, դիտե՛ք և փորձեք հասկանալ, թե ինչ հաղորդագրություն է այն մեզ փոխանցում:
07.02.2016
5 խորհուրդ նախքան մերչնդայզինգ իրականացնելը
Եթե պարզապես սահմանենք, թե ինչ է նշանակում մերչնդայզինգը,
ապա կասենք, որ այն ապրանքների կամ ծառայությունների վաճառքի գործընթաց է՝ դրանք առավել
հրապուրիչ ցուցադրելու կամ գովազդելու միջոցով: Սակայն այն ավելի խորը բնորոշելիս կասենք,
որ մերչնդայզինգը վաճառքի խթանում իրականացնելու համալիր ֆունկցիա է՝ իր մեջ ներառելով
շուկայի հետազոտությունը, նոր ապրանքների մշակումը, արտադրության և մարքեթինգի կոորդինացումը,
արդյունավետ գովազդն ու վաճառքը:
Պետք չէ մերչնդայզերի ֆունկցիաները սահմանափակել միայն խանութներում,
սուպերմարկետներում կամ առևտրային սրահներում ապրանքների գեղեցիկ դասավորվածության
կամ դիզայնի առումով կամ էլ ապրանքաշարերի տեղաբաշխվածության խնդիրները լուծելով:
04.02.2016
IKEA-ի կահույքը կլիցքավորի Ձեր սմարթֆոնը:
Շատ շուտով կահույքի լայնամասշտաբ տեսականի
ներկայացնող IKEA շվեդական բրենդը կվաճառի
«խելացի» պահարաններ և կահույք արդեն նաև Ռուսաստանում:
«Խելացի տուն» նախագծի շրջանակներում IKEA-ի ինժեներները և դիզայներները մշակում
են ինտերիերի այնպիսի տարրեր, որոնք պարունակում են սմարթֆոնների լիցքավորման հնարավորություն:
Մի շարք երկրներում, ինչպես նաև օնլայն տարբերակով արդեն սկսել են վաճառել պահարաններ, սեղաններ, սեղանի և հատակի լամպեր ,
որոնք ունեն անլար լիցքավորելու հնարավորություն: Լիցքավորման դաշտը նշվում է հատուկ նշանով:
Ցանկացած նախատեսված սարքավորում կսկսի լիցքավորվել, երբ լինի էներգիայի աղբյուրից
մինչև 4 սմ հեռավորության վրա:
Սակայն այս պահին նոր «խելացի» կահույքից օգտվել կարող են մի քանի սմարթֆոններ՝
Nokia, Samsung, Asus, HTC և այլ արտադրողների սարքավորումներ: Հնարավոր է, որ արդեն աշնանը
նման ֆունկցիա կունենա նաև iPhone 7:
Հանրահայտ սարքավորումները, որոնք էներգիա ստանալու անլար տեխնոլոգիայի չեն տիրապետում,
IKEA բրենդը պլանավորում է դրանց համար թողարկել համապատասխան շապիկներ:
Այժմ արդեն կահույքի սուպերմարկետներում վաճառվում են սեղանի լամպեր՝ ներկառուցված
անլար լիցքավորումով: Դրանք արժեն մոտավորապես 80 դոլար:
Ահա, թե ինչպես կարող է ծնվել նոր ապրանքի գաղափար՝ նոր ձևավորված պահանջմունք բավարարելու համար: Չլինեին սմարթֆոնների աճող դերը մեր կյանքում, չէին լինի նաև նորարարությունները:
IKEA բրենդի մասին կարդացե՛ք նաև այստեղ:
Եթե հավանեցիք նյութը, կիսվեք Ձեր ընկերների հետ:
02.02.2016
Երբեմնի ամենաթանկ բյուջե ունեցող գովազդային հոլովակները:
Ներկայացնում եմ երբեմնի ամենաթանկ բյուջե ունեցող գովազդային հոլովակները:
2. Chrysler- ավտոմեքենա:
3. Aviva Insurance- ապահովագրություն:
1. Carlton Draught գարեջուր:
Գովազդային հոլովակի բյուջեն կազմել է 9 միլիոն $:
2. Chrysler- ավտոմեքենա:
Գովազդային հոլովակի բյուջեն կազմել է 12 միլիոն $:
3. Aviva Insurance- ապահովագրություն:
Գովազդային հոլովակի բյուջեն կազմել է 13.4 միլիոն $:
5. Chanel - օծանելիք:
Գովազդային հոլովակի բյուջեն կազմել է 33 միլիոն $:
4.Guinness Beer -գարեջուր:
Գովազդային հոլովակի բյուջեն կազմել է 20 միլիոն $:
5. Chanel - օծանելիք:
Գովազդային հոլովակի բյուջեն կազմել է 33 միլիոն $:
01.02.2016
Գովազդում են բրենդները
Լավագույն գովազդներ շարքից, դիտե՛ք և ինքներդ գնահատեք:
Գովազդում է Doritos չիպսերը:
Գովազդում է Shick-ը:
KIA ավտոմեքենաների գովազդը
Pierce Brosnan մասնակցությամբ:
Եթե հավանեցիք նյութը, կիսվեք Ձեր ընկերների հետ:
Ժամանակի տենդենցները: Ի՞նչ պետք է անեն բրենդները առաջիկայում:
Ժամանակն է կրկին ուշադրություն դարձնել որոշ վիճակագրական տվյալների
և կողմնորոշվել Ձեր հետագա անելիքների մեջ: Այժմ տենդենցները մի փոքր այլ են՝ «խելահեղ
ստեղծարար մարքեթինգային ժամանակաշրջանից» տեղափոխվում ենք «կանխատեսվող վերլուծության
և ամբողջական ծրագրային պլատֆորմների»: Դա հնարավորություն կտա ստեղծել
ազդեցիկ նոր բովանդակություն՝ փորձված տվյալների
հիման վրա, և այն մասշտաբային տարածել: Սակայն պետք է զգուշանալ մեծ տեղեկատվությունից
(big data) եկող ինֆորմացիայից, որպեսզի ճիշտ կողմնորոշվենք, որ հաճախորդներն են մեզ
համար կարևոր:
«Եկե՛ք համատեղ նայենք
մարքեթինգի ապագային, որպեսզի Ձեր ապրանքանիշերը կարողանան օգտվել ժամանակակից տենդենցների
առավելություններից ու ըստ այդմ էլ կառուցեն և պահպանեն ուժեղ բրենդներ»
Անդրեաս վոն դեր Հեյթ
ավագ գործադիր,
մարքեթինգի փորձագետ,
կառավարիչ և մարզիչ