Հավանաբար հաճախ շատերը լսում եմ մարքեթոլոգներից հետևյալ միտքը,
որ ցանկացած բրենդ պետք է, որ մարդկանց
մոտ որոշակի զգացողություններ, ընկալումներ առաջացնի, այսինքն, երբ խոսում եք որևէ
բրենդի մասին, նշանակում է խոսում եք տվյալ բրենդի ապրանքների կամ ծառայությունների
օգտակարության, որակական հատկանիշների և, ի վերջո, այն խնդիրների ու պահանջմունքների
մասին, որոնք բավարարում է տվյալ բրենդը: Հաճախ մարդիկ սպառում են որոշակի ապրանքատեսակներ՝ ուղղակիորեն նախապատվություն տալով դրանց և նույնիսկ չեն փորձում
իրենց համար բացահայտել, թե ինչու օգտվեցին հենց այդ ապրանքանիշից և թե ինչ նշանակություն
ունի այդ բրենդը իրենց համար:
Հիմա փորձեք մի քանի բառով նկարագրել, թե ինչ եք զգում և ընկալում,
երբ ասում եք Grand Candy:
Թող իմ այս հարցադրումը չընկալվի, որպես մասնագիտական հետազոտության
կամ ավելի լուրջ վերլուծության առիթ, քանի որ ես խոսելու եմ ուրախ բաներից:
Այո՛, քանի որ այլ կերպ չի էլ կարող լինել: Grand Candy-ն տոն
է, քաղցր տրամադրություն, մանկան ժպիտ, մանկության համ ու հոտ, անփոխարինելի պոնչիկ,
երեխային տված խոստում, որը շատ հեշտությամբ կարող ես իրականացնել, բարի փղիկ, ժամանցի
առիթ և իհարկե վանիլի ու շոկոլադի աննկարագրելի բույր: