«Եվ յօթներորդ ամսում տապանը Արարատ սարի վերայ նստեց Եվ Նոյը սկսեց հողագործ
դառնալ, և մի այգօ տնկեց»: Հետո պատրաստաեց գինի, այնքան լավը, որ չդիմացավ գայթակղությանը,
«խմեց և արբեց»: Ահա առաջին տեղեկությունը հայոց խաղողի և գինու մասին, այնքան հին,
որքան աշխարհն է: Իսկ հազարամյակներ անց բուսաբանական և պատմական գտածոները փաստեցին,
որ խաղողը հայկական լեռնաշխարհներում հայտնի է եղել Նոյից միլիոնավոր տարիներ առաջ:
Դրանք Նախիջևանի աղեհանքի քարե շերտերում և Վայոց ձորում՝ Եղեգիս գետի վերին հոսանքների
լճա-կավային նստվածքներում հայտնաբերված խաղողի՝ 4-5 միլիոն տարեկան բրածո տերևի դրոշմներն
էին, Տավուշի և Սյունիքի անտառներում այսօր հանդիպող այդ նույն վայրի խաղողի վազերը:
28.04.2016
25.04.2016
Made in Armenia: AWI (Armenian Watch International)
Armenian Watch International (AWI)
ընկերությունը
հիմնադրվել է 2001 թվականի հուլիս ամսին: Ընկերությունը ունի ավելի քան 500 տղամարդկանց,
կանանց և երեխաների համար ստեղծված ժամացույցների մոդելներ, որոնց թիվը տարեց տարի
ավելանում և թարմացվում է: AWI բրենդի մեխանիկական և կվարցային ժամացույցները ունեն
ժամանակակից դիզայն ու մշտապես նորաոճ են:
23.04.2016
Made in Armenia: Grand Candy
Հավանաբար հաճախ շատերը լսում եմ մարքեթոլոգներից հետևյալ միտքը,
որ ցանկացած բրենդ պետք է, որ մարդկանց
մոտ որոշակի զգացողություններ, ընկալումներ առաջացնի, այսինքն, երբ խոսում եք որևէ
բրենդի մասին, նշանակում է խոսում եք տվյալ բրենդի ապրանքների կամ ծառայությունների
օգտակարության, որակական հատկանիշների և, ի վերջո, այն խնդիրների ու պահանջմունքների
մասին, որոնք բավարարում է տվյալ բրենդը: Հաճախ մարդիկ սպառում են որոշակի ապրանքատեսակներ՝ ուղղակիորեն նախապատվություն տալով դրանց և նույնիսկ չեն փորձում
իրենց համար բացահայտել, թե ինչու օգտվեցին հենց այդ ապրանքանիշից և թե ինչ նշանակություն
ունի այդ բրենդը իրենց համար:
Հիմա փորձեք մի քանի բառով նկարագրել, թե ինչ եք զգում և ընկալում,
երբ ասում եք Grand Candy:
Թող իմ այս հարցադրումը չընկալվի, որպես մասնագիտական հետազոտության
կամ ավելի լուրջ վերլուծության առիթ, քանի որ ես խոսելու եմ ուրախ բաներից:
Այո՛, քանի որ այլ կերպ չի էլ կարող լինել: Grand Candy-ն տոն
է, քաղցր տրամադրություն, մանկան ժպիտ, մանկության համ ու հոտ, անփոխարինելի պոնչիկ,
երեխային տված խոստում, որը շատ հեշտությամբ կարող ես իրականացնել, բարի փղիկ, ժամանցի
առիթ և իհարկե վանիլի ու շոկոլադի աննկարագրելի բույր:
24.03.2016
«Աշխարհի խոշորագույն քաղաքների բիլբորդեր: Որքա՞ն արժե նման հաճույքը»
Երբևէ
Ձեզ հարցրել եք, թե որքա՞ն արժեն այն հսկայական գովազդային վահանակները, որոնք տեղակայված
են խոշոր քաղաքների բանուկ խաչմերուկներում: Եթե նույնիսկ դա Ձեզ հետաքրքրել է, ուրեմն
շատ հավանական է, որ Դուք կարծել եք, որ դրանք բավականին թանկ են՝ թանկարժեք գովազդ,
որ կարող են իրենց թույլ տալ միայն համաշխարհային բրենդները: Սակայն առավել որոշակի
պատկերացում նման գովազդային վահանակների (բիլբորդերի) գների մասին հավանաբար չունեք: Ես
Ձեզ կասեմ մոտավորապես ինչ գների մասին է խոսքը, մի քանի քաղաքների օրինակով, իսկ Դուք
փորձեք հաշվել նման գովազդային արշավների վրա ծախսվող ամբողջ բյուջեն:
Եվ այսպես,
սկսենք աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկից՝ Տոկիոյից:
15.03.2016
5 նոր ապրանքների գաղափարներ: Ինչու է ծնվում նոր ապրանքը:
Ինչու՞ են ստեղծվում նոր ապրանքներ: Երբևէ մտածե՞լ եք այս հարցի շուրջ:
Սրան կարելի է շատ տիպիկ պատասխան տալ: Ստեղծվում են, որպեսզի բավարարեն նոր պահանջմունքներ:
Նոր ապրանքները կարող են լինել բացարձակ նորույթներ (մինչ այժմ դրա նմանը չունեցող կամ լրիվ նոր տեսակի պահանջմունք բավարարող ապրանքներ), կարող են լինել արդեն գոյություն ունեցող ապրանքների առավել կատարելագործված տարբերակներ (օրինակ, տվյալ պահանջմունքները առավել արդյունավետ բավարարող), կարող են լինել գոյություն ունեցող ապրանքների այլընտրանքներ՝ գնային կատեգորիաներով ավելի էժան, կամ օգտագործման տեսանկյունից ավելի պրակտիկ, մեկանգամյա, բազմաթիվ օգտագործման համար նախատեսված և այլն: Առհասարակ, նոր ապրանքների ծնունդը կարող է ինչպես շուկան պահանջել և պայմանավորել, այնպես էլ կարող է մարդու ստեղծագործ մտքին գալ նոր ապրանքի գաղափարը, այն ստեղծել և դրանից հետո հրամցնել շուկային: Իմ կարծիքով, երբեմն դժվար է տարանջատել, թե նոր ապրանքի ստեղծման վերը նշված պատճառներից որ մեկը պայմանավորեց մյուսին: Մի կողմից կարող է ստեղծվել իդեան և հրամցնել շուկային բնազդաբար՝ չնկատելով, որ այդ պահանջմունքը սպառողների մոտ արդեն վաղուց ձևավորվել է, և մյուս կողմից, երբ շուկան Ձեզ թելադրի նոր ապրանքի գաղափարը, Դուք կարող է զգաք, որ Ձեր մեջ արդեն վաղուց գոյություն ունի նման ապրանք ստեղծելու միտքը: Ամեն ինչ, կարծես, փոխկապակցված է:
Ուզում եմ Ձեզ ներկայացնել նոր ապրանքի տարբեր գաղափարներ: Դուք փորձեք հասկանալ, որ ապրանքի դեպքում է բավարարվում լրիվ նոր մարդկային պահանջմունք և որ ապրանքի դեպքում է բավարարվում արդեն գոյություն ունեցող պահանջմունքները՝ առավել արդյունավետ տարբերակով:
Ներկայացվող ապրանքները շատերի համար թերևս նորություն չեն, սակայն նոր ապրանքի ստեղծման դրդապատճառները ցուցադրելու համար, դրանք լավագույն օրինակներից են:
1. Հավանաբար շատերն են վտանգում իրենց այս գործողությունը կատարելիս կամ էլ երբեմն նույնիսկ դժվարանում են դա անել: Այս փոքր հարմարանքը ստեղծվել է հենց դա հեշտացնելու համար:
08.03.2016
Փաթեթավորման 5 առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնել:
Շարունակելով ուսումնասիրել ապրանքատեսակների փաթեթավորման օրինակները՝ առանձնացրել եմ փաթեթավորման 5 առանձնահատկություններ, որոնք կարելի է հաշվի առնել այս գործընթացը սկսելուց առաջ: Նախորդ հոդվածում ես առանձնացրել էի փաթեթավորման մի շարք հետաքրքիր օրինակներ՝ այդ թվում նշելով նաև ապրանքների փաթեթավորմանը ներկայացվող պահանջները: Այս անգամ ես կմանրամասնեմ այդ պահանջները՝ ընդգծելով դրանց առանձնահատկությունները:
Եվ այսպես.
Եթե Դուք փաթեթավորւմ եք այնպիսի ապրանքատեսակ, որը ունի ջարդվելու, վնասվելու մեծ հավանականություն, ուրեմն պարզ է դառնում, որ այս պարագայում դրան ստեղծարար մոտեցում տալու կարիք այդքան էլ չկա, այստեղ կարևորը ապրանքի ապահով լինելու, այն ապահով տեղափոխելու հարցերը լուծելն է: Հավանաբար շուկայում ձվի փաթեթավորման ձևերը Ձեզ հայտնի է, սակայն այս մեկը ինձ հանդիպած ամենահարմար փաթեթավորումն է, քանի որ այս պարագայում վստահ կարող եք լինել, որ տուփը չի բացվի՝ այն ինչպես էլ տեղափոխեք:
17.02.2016
Սոցիալական մեդիայի արդյունավետության գնահատումը
Մարքեթոլոգներ շարունակում են ծախսեր իրականացնել սոցիալական
մեդիայի վրա՝ չնայած արդյունքների բացակայության: Հետազոտությունները ցույց են տալիս,
որ շուկայագետների միայն 11.5%-ը կարող են ցույց տալ սոցիալական մեդիայի ազդեցությունը: Առաջիկա
5 տարիներին սպասվում է, որ մարքեթոլոգները կկրկնապատեն իրենց ծախսերը սոցիալական մեդիայի
վրա, չնայած նրանց մեծամասնությունը չեն կարողանում ցույց տալ դրա ազդեցությունը իրենց
բիզնեսի վրա: (ըստ Դելոիթ և Դյուք համալսարանի Ֆուքուա բիզնես դպրոցի տարեկան հաշվետվության, Մարքեթինգի Ամերիկյան Ասոցիացիա
):





