Ձեր օնլայն
վաճառքը իրականացնելու 7 ճանապարհ
Ներկայացնում
ենք Ձեզ փոքր բիզնեսը կազմակերպելու 7 կարևոր քայլ, որոնք Ձեզ կօգնեն ճիշտ ներկայանալ
Ձեր շուկային:
Եվ այսպես/
1.Սկսեք
բլոգ վարել: Բլոգը ցույց է տալիս, որ դուք
մասնագետ եք Ձեր ոլորտում, մշտապես մարդկանց պահեք տեղեկացված: Բլոգը Ձեզ հնարավորություն
է տալիս հետաքրքիր տեղեկատվություն տարածել սոցիալական ցանցերում և այն մեծ SEO գործիք է:
2.Մասնակցեք
ֆորումներին, հարց ու պատասխաններին, միացեք քննարկումներին, որպեսզի Ձեր անունը շատ
երևա և հատկապես այն խմբերում, որտեղ որ առկա է Ձեր թիրախային լսարանը:
3.Միացեք
Pinterest-ին: Այն որպես մեկ այլ սոցիալական ցանց ունի իր առանձնահատկությունները:
Իսկ, թե ինչ է այն իրենից ներկայացնում կարդացեք ստորև՝
http://azatmarketing.blogspot.jp/2015/12/pinterest-socialakan-canc.html
http://azatmarketing.blogspot.jp/2015/12/pinterest-socialakan-canc.html
4.Օպտիմալացրեք
Ձեր կայքը: Ոիշադրություն դարձրեք, որ Ձեր կայքը օպտիմիզացված լինի բջջային հեռախոսների
և պլանշետների համար, որպեսզի բաց չթողնեք բջջային հեռախոսներից օգտվողներին առաջարկներ
կատարելու թանկագին հնարավորությունից: Բջջային օգտվողների 30%- ը հրաժարվում է շփումից
կամ գործարքներից, եթե Ձեր կայքը բավականին օպտիմիզացված չէ նրանց համար:
5.Ուղարկեք
անվճար նմուշներ Ձեր թիրախային շուկաներին, դրանք կարող են լինել բլոգերները, սոցիալական
ցանցերի այն օգտատերերը, որոնք արդեն ունեն հսկայական հետևորդների բանակ և մեծ հեղինակություն:
6.Նկարեք
Ձեր ապրանքների անթերի, պրոֆեսիոնալ նկարներ, տարբեր անկյուններից և հեռավորությունից:
7.Երբեմն
եղեք օֆլայն, որպեսզի համոզվեք Ձեր հետևորդների ակտիվության համադրությունը օնլայն
և օֆլայն ռեժիմների դեպքում:
Комментариев нет:
Отправить комментарий