Ինչու՞ են շատերը նախընտրում New balance բրենդային սպորտային կոշիկները:
Կատարենք մի փոքր պատմական ակնարկ, որպեսզի հասկանանք բրենդի
հաջողությունը:
New balance–ի արմատները գալիս են Անգլիայից, որտեղ ապրել է
էմիգրանտ Ուիլյամ Ռայլին : Նա եկել է Ամերիկա
և 33 տարի հետո հիմնադրել է ընկերությունը:
New balance- ի անվանումը Ուիլյամի մտքին ծագել է, երբ նա բակում հետևել է վազվզող հավերին: Նա նկատել է, որ հավերի ոտքերը ամուր հիմնվում են գետնին երեք հենակետերի շնորհիվ: Հենց այս գաղափարն էլ հետագայում նա ներդրեց կոշիկի հենակետային կառուցվածքի մեջ:
Սկզբնական շրջանում New balance-ը կոշիկ չի արտադրել, այլ միայն
հարմար, օրթոպեդիկ ներդիրներ կոշիկների համար: Հատուկ ներդիրները հենք էին դառնում
ոտքի 5 հատվածներին, որի հիմքում էլ ընկած էր հավերի եռահենք ոտքերի օրինակը: Այս տեխնոլագիան
էլ 1906 թվականին ընկերությանը ճանաչում բերեց,
և այն պաշտոնապես անվանվեց New Balance Arch Company:
Դեռևս 1927 թվականին մեկ զույգ ներդիրները արժեցել են ընդամենը
5 դոլար: Իսկ այդ գնով Ամերիկայում կարելի էր գնել մեկ ամբողջական զույգ կոշիկ:
Սկզբում New Balance Arch Company–ի արտադրանքը
անգամ չէին վաճառվում խանութներում, այլ միայն միջնորդների, հատուկ վաճառքի գործակալների միջոցով:
Ռայլին ծանոթանում է Արթուր Հոլլի հետ, ով հենց կոշիկների վաճառքով
զբաղվող գործակալ էր: Իսկ առաջին հեղինակությունը բրենդի հանդեպ դրսևորվեց ոստիկանների
և հրշեջների հետ համագործակցելուց հետո: Քանի որ նրանք այն մասնագետների թվին էին դասվում,
ովքեր իրենց աշխատանքային առօրյայում ոտքերին ունեին մեծ ծանրաբեռնվածություն:
Այնուհետև ընկերությունը անկում է ունենում, քանի որ զբաղեցնում
էր ընդամենը շուկայական մի խորշ, իսկ 1938 թվականին դադարում է արտադրությունը:
1940 թվականին ընկերությունը նորից սկսեց արտադրությունը հատուկ
պատվերով՝ սպորտային կոշիկներ սպորտսմենների համար (ֆուտբոլիստների, թենիսիստների,
բասկետբոլիստների և այլոց համար):
1954 թվականից սկսած ընկերությունը արտադրում է բացառապես սպորտային
կոշիկ և շուկայում մեծ դերակատարում է ունենում:
1956 թվականին ընկերությունը անվանափոխվում է, որպեսզի հետևի
նոր ամերիկյան թրենդին՝ արտադրություն, որի հիմքում ընկած է գիտությունը: Ընկերությունը
անվանվում է New Balance Orthopedic
Laboratory:
60-ականներին կրկին անվանափոխվում է՝ դառնալով New Balance Athletic Shoe:
Եվ հենց այդ ժամանակ էլ ընկերությունը սկսում է արտադրել վազքի
համար շատ հարմարավետ Trackster մոդելը: Սա առաջին մոդելն է լինում, որը ունենում ալիքաձև տեսք անմիջապես կարերի տակ: Այդ ժամանակ
ոչ ոք նման բան չէր առաջարկում:
Սակայն գործակալները հրաժարվում էին վաճառել կոշիկները:
Աէրոբիկայի հիմնադիր Քենեթ Կուպերը առաջին հայտնի մարդն է եղել,
ով վազել է Բոսթոնյան մարաթոնին New Balance Trackster կոշիկներով:
1972 թվականին ընկերությունը տնօրինում է Ջիմ Դեվիսը, ով հաջորդ
4 տարիներին զարգացնում է ընկերությունը: New Balance-ի գովազդային կարգախոսն է դառնում՝
«Ցու՛յց տվեք ինձ անհարմար կոշիկներով սպորտսմենի, և ես կասեմ, թե ով է այստեղ անհաջողակը»:
1976 թվականին արտադրվում են New Balance-ի նոր մոդելը ՝ 320-ը,
որը Ամերիկայում շատ հայտնի է դառնում: N տառի լոգոտիպը հայտնվում է 320 մոդելի վրա:
Ընկերությունում սկսում է աշխատել դիզայներ Թերի Հեկլերը, ով էլ հրաժարվում է անուններ տալ կոշիկների
մոդելներին՝ դրանց տալով ուղղակի համարներ:
Հեկլերին չէր անհանգստացնում, որ N տառը նման է Nike- ին:
1978 թվականին
Անգլիայում ֆիրմային խանութ է բացվում, իսկ Իռլանդիայում՝ կոշիկի արտադրության գործարան
եվրոպական շուկայի համար:
1982 թվականին արտադրվում է ամենաթանկ մոդելը՝ 990-ը, որը արժեր
100 դոլար: Մրցակիցները կասկածում էին, որ այն կվաճառվեր, բայց մարդիկ գնում էին նոր
մոդելները: Այս մոդելի կոշիկները ունեն մեծ վաճառք մինչև այժմ էլ, իսկ թե ինչու կկարդաք
ստորև:
1980-ականների վերջում New Balance ընկերությունը իր արտադրոթյան մի մասը տեղափոխում է Չինաստան, Կորեա և Վիետնամ:
577-րդ մոդելը, որը արտադրվեց 1990-ականների վերջին, հատուկ
իսրայելական բանակի զինվորների համար էր նախատեսված:
New Balance-ը վերջին ամերիկյան ընկերությունն է, որը իր հայրենիքում կարում է իր արտադրության ընդամենը 20%-ը:
«Made in USA» գրառումը ճիշտ է ընդամենը 70%-ով:
Սթիվ Ջոբսը կրել է New Balance-ի դասական 990 մոդելը: Ընդամենը
մեկ անգամ է Սթիվ Ջոբսը դուրս եկել հանդիպման Nike
Moire’s –ի սպորտային կոշիկներով: Մնացած յամանակ նա մշտապես կրել է New Balance: Այս
հանգամանքը բաց չեն թողել երկրպագուները, որի շնորհիվ էլ մինչ այժմ այս մոդելը մեծ
ճանաչում և սպառում ունի:
2000 թվականին New Balance-ի արտադրությունը տարեկան հասավ
45 միլիոն զույգի:
ԱՄՆ-ի 2-րդ նախագահական ընտրությունների նախընտրական փուլում
Բարաք Օբաման կրել է նույն կլասիկ 990 մոդելը:
2013 թվականին New Balance ընկերությունը ցուցադրեց իր նոր մոդելը՝
3D տպիչով տպված:
Այս նույն տարում ընկերությունը թողարկեց նոր սերիա սքեյթբորդիստների համար:
Այս կոշիկները տարբերվում են իրենց տեխնոլոգիայով: Դրանցով հարմար
է պահել հավասարակշռությունը բարդ հնարքներ իրականացնելիս:
Իսկ սա նոր էքսկլյուզիվ առաջարկն է կանանց համար՝ 410 մետալիկ մոդելը:
Комментариев нет:
Отправить комментарий