29.12.2015

Մի բրենդի պատմություն: H&M


H&M-ը հանդիսանում է տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված տարբեր տեսակի ոչ թանկ հագուստների մանրածախ առևտրում մասնագիտացված շվեդական ընկերություն: Ընկերությունը վաճառում է նաև գեղարարական միջոցներ, կոշիկներ և այլ պարագաներ: Այս հսկա տեսականու ստեղծման և մշակման համար աշխատում են հարյուրավոր դիզայներներ: H&M-ը աշխարհի խոշորագույն մանրածախ ցանցերից է և ամենախոշորը Եվրոպայում:


24.12.2015

Երբ Սուրբ Ծննդյան հրաշքը իրականանում է: Sainsbury's

 Սիրելի՛  ընթերցող, Ձեզ նախատոնական բարձր տրամադրություն եմ մաղթում:  Sainsbury's անգլիական խոշոր սուպերմարկետների ցանց հանդիսացող բրենդը իր Սուրբ Ծննդյան ուղերձը հղում է չափազանց գեղեցիկ խորհուրդ ունեցող գովազդային հոլովակով: Դիտե՛ք այն, և թո՛ղ Ձեր ամանորյա ցանկությունները իրականանան:


23.12.2015

Քիմ Քարդաշյանի սմայլիկները խախտել են App Store-ի աշխատանքները

   


  Երբ երկրպագուները չափազանց շատ են լինում, նման բան սպասելի է դառնում:

Դեկտեմբերի 21-ին App Store-ում հայտնվել է Քիմ Քարդաշյանի սմայլիկներով KIMOJI ծրագիրը: Ծրագրում առկա են  100-ավոր նմանատիպ սմայլիկներ:



22.12.2015

Ինտերնետ հասարակություն: Ինչի՞ց պետք է զգուշանալ և ինչի՞ց պետք է օգտվել: 2

Սկիզբը այստեղ

Երբ մենք իրականացնում ենք  մասսայական նամակագրություն (spam), դրա ընդամենը 9%-ն են մեզ անմիջապես արձագանքում:  Դա մեզ համար անմիջական ազդանշան է, որ մնացած 91%-ը մեզ համար նշանակություն չունեն: Բայց մենք գիտենք, որ նրանք մեզ համար նշանակություն ունեն: Մենք հասել ենք այն կետին, որ մարդիկ այլևս չեն ուզում մասնակցել մեր հարցումներին: Հետևաբար, եթե մենք նախօրոք չսահմանենք մեր յուրաքանչյուր հաճախորդի մասնակցության կարևորությունը, նրանք այլևս չեն համաձայնվի մասնակցել մեր հետազոտությանը:

21.12.2015

Ինտերնետ հասարակություն: Ինչի՞ց պետք է զգուշանալ և ինչի՞ց պետք է օգտվել:

Սպառողական հեղափոխություն

   Ամբողջ աշխարհը այժմ գտնվում է սպառողական հեղափոխության ժամանակաշրջանի միջանկյալ հատվածում: «Forrester research»-ը դրան տվել է «սպառողի դար» անվանումը:
   Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ սոցիալական կայքերում տեղադրված մի մասսայական հաղորդագրությունը կարող է մեծ աղմուկ առաջացնել, որը կարող ՝ վտանգել Ձեր բրենդի հեղինակությունը կամ էլ գցել ընկերության արժեթղթերի գինը: Բայց միևնույն ժամանակ սա նաև այնպիսի ժամանակաշրջան է, երբ մի սպառողը կարող է այնպիսի պատմություն պատմել, որը կարող է ոչ միայն առաջ հրել Ձեր բիզնեսը, այլև նոր ապրանքի հզոր արշավի գաղափար տալ:

20.12.2015

Երբ գովազդ դիտելը հաճելի է: Michael Kors

     Ցուցաբերեք ստեղծարար մոտեցումներ Ձեր ամանօրյա բարեմաղթանքները հղելիս, պահպանեք Ձեր բրենդի ոճը և ապահովեք տոնական տրամադրություն: Մի մոռացեք կարդալ AZat Marketing:

Գլամուրը նվեր է... Michael Kors



Մի բրենդի պատմություն: L’Oreal


Ինչպես և բոլոր համաշխարհային բրենդները, LOreal-ը ևս սկսել է միակ համարձակ մտքից, որը առաջանցիկ է եղել մնացած բոլորից տվյալ ժամանակաշրջանում: LOreal-ը այդ ժամանակ մտածում էր ինչ արհեստական միջոցով է հնարավոր ներկել մազերը: Այս միտքը ծագել էր երիտասարդ քիմիկոս Էժեն Շուլլերի մտքին, ով այդ ժամանակ նման մի բան ստեղծել էր:

17.12.2015

Մի բրենդի պատմություն: IKEA


Կարգախոսը  -        Home is the most important place in the world                              Տունը աշխարհում ամենակարևոր տեղն է  Improving everyday life for the majority         Մեծամասնության ամենօրյա        կյանքի բարելավում                                                      Affordable solutions for better living     
  Ավելի լավ ապրելու արդյունավետլուծումներ                                                                                Not for the rich but for the wise        
  Ոչ հարուստների, բայց խելացիների համար



             Երբևէ  այցելե՞լ եք IKEA: 

16.12.2015

Մի քիչ վիճակագրություն վաճառքի կազմակերպման մասին

  Ամերիկյան The Brevet Group ընկերությունը իրականացնում է վաճառքի մասնագետների վերապատրաստում, ամերիկյան  և այլ շուկաների ուսումնասիրություն, հետազոտություններ վաճառքի ոլորտում: 

   Օգտվելով վերոնշյալ աղբյուրներից առանձնացրել եմ Ձեզ համար հետաքրքիր վիճակագրություն կապված վաճառքի գործընթացի, նրա մասնակիցների  հետ: 

    Նույնիսկ եթե Դուք արդեն փորձառու մասնագետ եք կամ էլ նորեկ եք այս ոլորտում, շատ թվեր Ձեզ կզարմացնեն: Այսպիսով.

        Հաճախորդների հետ փոխազդեցությունների 92%-ը իրականացվում է հեռախոսով:



     
     Միջինում 8 հեռախոսազանգ կատարելու փորձ է պահանջվում արդյունքի հասնելու համար:

     Հեռախոսազանգ կատարելու լավագույն ժամանակահատվածը կեսօրն է՝ ժամը 4:00- 5:00 հատվածում:



Գովազդ՝ տրանսպորտային միջոցների վրա

   Իսկ Ձեր մտքով կանցնե՞ր: Մարդատար տրանսպորտային միջոցների վրա գովազդային հաղորդագրությունների ստեղծարար մոտեցումները անտարբեր չեն թողնի սովորական մարդկանց:

   «Domestos» ապրանքանիշը իր մաքրող միջոցների օգտակարությունը ցույց է տվել ուղևորատար ավտոբուսի վրա՝ բավականին արտահայտիչ կերպով առանձնացնելով ավտոբուսի սպիտակ («մաքուր») և մոխրագույն («կեղտոտ») հատվածները:


Երկիրը- Իրան


   Եկեք ու մի հավատացեք, որը այս հսկա ուղևորատարը Duracell մարտկոցներով չի աշխատումJ

Գովազդային գործակալությունը- Ogilvy & Mother

Երկիրը- Նոր Դելի, Հնդ



   Specsavers ընկերությունը, որը արտադրում է օպտիկական ակնոցներ ու կոնտակտային լինզաներ և համապատասխան ծառայություններ է մատուցում, արտահայտիչ պատկերի միջոցով ցանկանում է ցույց տալ իր արտադրատեսակների կարևորությունը, և որ դրանց բացակայությունը ինչ հետևանքներ կարող է թողնել:


Գովազդային գործակալությունը- Smart

Երկիրը- Ավստրալիա

15.12.2015

Մարքեթինգային նոր գաղափարներ Ձեր բիզնեսի համար 2016 թվականին (շարունակությունը)

   Հարգելի՛  ընթերցող ներկայացնում եմ «Մարքեթինգայիննոր գաղափարներ Ձեր բիզնեսի համար 2016 թվականին» հոդվածի շարունակությունը:

   Ներգավվեք սպառողներին այս լուրջ աշխարհի մեջ հումորի միջոցով: (KULULAAIRLINES ՀԱՀ)

   Ներկայացրեք Ձեր ապրանքը հնարավորինս պարզ և հասանելի սպառողի համար: (KEEPOD Իսրայել)

   Օգտագործեք Ձեր թափոնները՝ տալով դրանց ավելի նորարարական կիրառություն և դարձնելով դրանք նախընտրելի: (RATHAKA ՀԱՀ)

   Ավանդական ապրանքները վերադիզայնավորեք ավելի ժամանակակից ոճով: (MELLOWCABS ՀԱՀ)

   Ցույց տվեք անհատական սպառողին, որ իր կարիքները համամարդկային են, գլոբալ են: (SHIKUN& BINUI Իսրայել)

   Երբ ընտրությունը շատ է  լինում մարդիկ մնում են այն բանի հետ, որին միշտ ճանաչել են, բաց մի թողեք Ձեր մշտական սպառողներին: (L’OREAL Ֆրանսիա)

Իսկ Դուք սպասու՞մ եք Ձմեռ պապիկին

Բարձրացրեք Ձեր նախատոնական տրամադրությունը և սպասեք հրաշքների...

Գովազդում է FINNAIR + Helsinki Airport-ը

« Աշխատում ենք Ձմեռ Պապիկի համար»:

Finavia  -«Ամեն օր թվում է, թե Սուրբ Ծնունդ է»


14.12.2015

Սոցիալական գովազդ

Ձեզ համար առանձնացրել եմ սոցիալական գովազդի վառ օրինակներ: Դրանցից մի քանիսը տարբեր ժամանակներում իրականացրած գովազդային արշավներ են, որոնք մարդկանց և հասարակությանը կարևոր հաղորդագրություն են փորձել հասցնել: Սոցիալական գովազդի առաքելությունն է՝ ազդելով մարդկանց զգայական ընկալումների վրա, կարողանալ նրանց հետ պահել վատ սովորություններից, զգուշացնել դրանց անբեկանելի հետևանքների մասին կամ լուսաբանել հասարակական որևէ կարևոր հիմնախնդիր: Նման գովազդները սովորաբար իրականացվում է պետական կամ որևէ հասարակական կամ էլ միջազգային հովանավորությամբ համապատասխան կառույցների միջոցով: Իսկ երբեմն աշխարհահռչակ բրենդները իրենց վարկանիշի ամրապնդման կամ բարձրացման համար կարող են իրենց թույլ տալ իրականացնել սոցիալական գովազդ՝ իրենց կարևոր ասելիքը փոխանցել հասարակությանը: Ներկայացվող գովազդները մի փոքր կմեկնաբանեմ, թերևս կարծում եմ, որ դրանք մեկնաբանության կարիք չունեն:

Գովազդային օրինակներ, որոնք զգուշացնում և նույնիսկ խնդրում են չծխել, ցույց տալով դրա կործանարար հետևանքները:


13.12.2015

Մարքեթինգային նոր գաղափարներ Ձեր բիզնեսի համար 2016 թվականին

Հարգելի՛ ընթերցող, ուսումնասիրելով տարբեր աշխարհամասերում և երկրներում աշխարհահռչակ բրենդների մարքեթինգային ռազմավարությունները, գովազդային արշավները, կազմակերպած միջոցառումները և նրանց հաշվետվությունները, ես Ձեզ համար առանձնացրել եմ մի շարք մարքեթինգային գաղափարներ, որոնք կարող եք ինքներդ որդեգրել Ձեր կազմակերպության կամ էլ բիզնեսի առաջիկա ծրագրերում: Սրանք կլինեն Ձեզ համար ուղղակի վառ օրինակներ, որոնք կարող եք տեղայնացնել  կամ անհատականացնել Ձեր բիզնեսի համար: Իսկ եթե առանձին խորհրդատվության կարիք ունենաք կարող եք գրել Azat Marketing- ի ֆեյսբուքյան էջին:

Օգտագործեք էմոցիաներ սպառողական վարքագիծը փոխելու համար: (LIFEBUOY, Հնդկաստան):


Ձեր թիրախային լսարանին ավելի մոտիկ դառնալու համար նրանց նպատակները կապեք Ձեր բրենդի հետ: (PEPSI  Չինաստան)

Գրավեք սպառողներին, նրանց որևէ լավ բան անելու հնարավորություն տալով: (STARHUB   Սինգապուր)

Իրականացրեք շուկայական դիրքավորում ըստ բրենդի նշանակության: (HEINEKEN   Թայվան)

12.12.2015

Մի բրենդի պատմություն: New Balance



Ինչու՞ են շատերը նախընտրում New balance բրենդային սպորտային կոշիկները:



Կատարենք մի փոքր պատմական ակնարկ, որպեսզի հասկանանք բրենդի հաջողությունը:
New balance–ի արմատները գալիս են Անգլիայից, որտեղ ապրել է էմիգրանտ Ուիլյամ  Ռայլին : Նա եկել է Ամերիկա և 33 տարի հետո հիմնադրել է ընկերությունը:



11.12.2015

Արտաքին գովազդ 3

Արտաքին գովազդի հերթական տպավորիչ հավաքածուն:

Berger Sky ընկերության տպավորիչ բիլբորդը արտահայտում է ընկերության արտադրած ներկանյութերի բարձր որակը:
Գովազդային գործակալությունը JWT
Տեղադիրքը Մումբաի, Հնդկաստան



Donatos պիցայի այս տարբերակը բավականին տպավորիչ է, նայելիս կարծես զգում ես համեղ բուրմունքը:
Գովազդային գործակալությունը Engauge
Տեղադիրքը ԱՄՆ

10.12.2015

Լավագույն ցիտատները բրենդի մասին

Հիշե՛ք

Մեծ բրենդները պատահական չեն առաջացել:


Դուք հավանաբար շատ եք կադացել, թե ինչպես ստեղծել բրենդ կամ ինչպես ձևավորել բրենդինգի ռազմավարություն: Որպեսզի Ձեզ, հարգելի՛ ընթերցող, ես շատ չձանձրացնեմ բրենդինգի տեսություններով, ես ուղղակի Ձեզ կներկայացնեմ լավագույն ցիտատները, որոնք արել են հենց նույն այն մարդիկ, որոնք ստեղծել են խոշոր բրենդները: Իսկ հետևելով մեր էջին, Ձեզ առաջիկայում կծանոթացնեմ մի շարք բրենդների պատմությունների հետ: Օրինակ, ինչու՞ են մարդիկ սիրում IKEA- ն, կամ սպորտային ո՞ր ֆիրմայի կոշիկների ստեղծման հիմքում է դրված ոտքին հատուկ հարմարավետությամբ կրելու և առողջ քայլվածք ունենալու հայեցակարգը: Բայց սա հաջորդիվ:
Ւսկ հիմա պարզապես կարդացեք և հաշվի առեք այս խոսքերը Ձեր ապագա բրենդը ստեղծելիս:

            Ապրանքները ստեղծվում են գործարանում, իսկ բրենդները մարդկանց մտքում:

Ուոլթեր Լենդեր

Բրենդը ամբողջ աշխարհի իրական ունեցվածքի ամենաարժեքավոր մասն է՝ ինչ-որ մեկի մտքի մի հատվածը:
Ջոն Հեգարտի


Գովազդային հոլովակ

Հավանաբար լարված օրվա վերջում Ձեզ լիցքաթափվել է պետք: Ես էլ որոշել եմ Ձեզ այսօր տեղեկատվությամբ չծանրաբեռնել: Առաջարկում եմ դիտել հումորային գովազդային հոլովակներ: Խոստանում եմ, իմ բլոգի այս բաժինը մշտապես թարմացնել, և ամեն անգամ մի երկրի ու մի լեզվի գովազդային հոլովակներ եմ ներկայացնելու: Սկսում ենք ճապոնացիներից: Ուզում եմ զգուշացնել, որ ամենևին էլ պարտադիր չէ լեզուն հասկանալ: Նրանք. Կարծես հենց հայերի համար էլ նկարահանaծ լինել այս տեսահոլովակը: Ձեզ բարի դիտումJ








09.12.2015

Թվային մարքեթինգ, փաստեր, որոնք պետք է իմանալ

Բիզնեսի աշխարհը ահռելի փոփոխություններ է կրել ինտերնետ մարքեթինգի հնարավորությունների ընլայնման առումով:

           

       Ձեզ եմ ներկայացնում որոշ փաստեր, որոնք Ձեզ կoգնեն մշտապես հետևել ինտերնետ մարքեթինգի փոփոխություններին:

Այս վիճակագրական տվյալները  բազմաթիվ լուրջ հետազոտությունների արդյունքներ են՝ խոշոր մարքեթինգային ընկերությունների կողմից կատարված:

Ամբողջ աշխարհում ընկերությունների 71%-ը պլանավորում են բարձրացնել իրենց թվային մարքեթինգի բյուջեն:

Արտաքին գովազդ 2


   Ու կրկին արտաքին գովազդի վառ օրինակներ, որոնք անտարբեր չեն թողնի անցորդներին:

   Հնդկական մասնավոր IndiGo ավիաընկերությունը իր տեղական չվերթները գովազդելու հետաքրքիր և շահագրգիռ պատճառ է գտել: Հուսով եմ, կարիք չկա տեքստը թարգմանելուJ


   
      KitKat-ը ամեն տեղ և ամենուր մի բան է ուզում հասկացնել, և, կարծես թե, նա դրա համար ամեն պայման ստեղծում է:



        Սոցիալական այս գովազդը ճիշտ և տեղին է տեղադրված, այսինքն, եթե գինի եք խմում պետք չէ մեքենա վարել: Ես իրենց փոխարեն Drink , Don’t drive ավելի մեծ տառերով կգրեի, քանի որ գովազդի իրական նպատակն է վարորդներին զգուշացնել ալկոհոլի չօգտագործման հանգամանքը վարելիս:




         Անգլիական Mini Cooper փոքրածավալ ավտոմեքենաների գովազդը շատ հաջողված է: Այն փոքրածավալ ավտոմեքենա լինելուց բացի ցուցադրում է, որ կարող է շատ տարողունակ լինել:



         Nice to meet you-  Iced to meet you-Գովազդում է McDonald’s-ը իր սառը սուրճը:


        Ճապոնական շաքարավազի ապրանքանիշը խոստանում է իր սպառողին քաղցր ժպիտ իր սպիտակ շաքարավազե գդալով:      



     Եվ վերջում կրկին հնարամիտ ճապոնացիները իրենց առաջատար տեխնոլոգիաներով:
 SoftBank  բջջային օպերատոր ներկայացնող ճապոնական ընկերության և
  Aldebaran Robotics  ֆրանսիական  ընկերության համատեղ մշակմամբ ստեղծված  SoftBankRobot Pepper- ը, որը աշխարհում առաջին անհատական ռոբոտն է, որը արտահայտում է էմոցիաներ: Այն, որպես անձնական օգնական կարող է ներկայացնել, գովազդել ընկերության արտադրանքը կամ ծառայությունները:




Դիտեք նաև տեսահոլովակը:


08.12.2015

8 ոսկե կանոն վաճառող-խորհրդատուի համար

Ձեզ բաժին է ընկել վաճառող խորհրդատուի դժվարին և պատասխանատու գործը, և Դուք չեք կողմնորոշվում, թե ինչպես գրավել Ձեր սպառողների ուշադրությունը: Իսկ միգուցե՞ Ձեզ գայթակղիչ բոնուսներ են խոստացել վաճառքի ավելացման դեպքում: Ուրեմն, հետևեք այս խորհուրդներին, որպեսզի Ձեր ջանքերը ապարդյուն չլինեն:
Ձեզ համար առանձնացրել եմ  8 կարևորագույն սկզբունքներ, որոնց պետք է հետևեք, եթե ստանձնել եք ապրանք վաճառելու կարևոր և լուրջ գործը: Այսպիսով.

Պետք է իմանալ ամեն ինչ Ձեր ապրանքի մասին:

Հարկավոր է լիարժեք իմանալ ապրանքի տեխնիկական հատկությունները, որակը, նյութերը, արտադրությունը, արտադրման երկիրը, օգտակարությունը, կիրառելիությունը և այլն:

Անհրաժեշտ է ունենալ հստակ ուղեցույց Ձեր վաճառքի գործընթացի մասին:

Դա կարող է իրենից ներկայացնել որոշակի պլան, օրինակ, ապրանքը ներկայացնել, փորձարկել, պատմել ապրանքի մասին, դիմել սպառողին, որպեսզի նա ինքը օգտագործի կամ փորձարկի, եթե հատուկ փաթեթավորում ունի, ապա կարելի է նմուշը փորձարկել, և գնումը կատարելուց հետո, իրականացնել փաթեթավորում, լուծել առաքման հետ կապված հարցերը, եթե դրանք առկա են: Այս ամենի ընթացքում պահպանել բարեկիրթ և հաճելի սպասարկման էթիկան: Ժպտացե՛ք, և, եթե 100 անգամ էլ պետք լինի, շնորհակալություն հայտնեք անկախ ամեն ինչից:

Հղեք հարցեր Ձեր գործընթացի հետ կապված ու դեռևս չբացահայտված խնդիրներին:

 Սա ինքներդ Ձեզ հարցեր ուղղելու մի գործընթաց է, որպեսզի Դուք պարզեք, արդյո՞ք տիրապետում եք ողջ ինֆորմացիային, որը կարող է հետաքրքրել գնորդին՝ կապված ապրանքի որակական հատկությունների, մինչև անգամ Ձեր խանութների ցանցերում առկա ապրանքային մնացորդների մասին ինֆորմացիայի հետ:

Մի թերագնահատեք Ձեր սպառողների գիտելիքները, նրանք կարող են բավականին տեղեկացված և գիտուն լինել:

Սրա մասին ավելորդ կհամարեմ որևէ բան գրել J

Մի արեք այնպես, որ նմանատիպ խնդիրները համեմատելով՝ դրանք վերագրեք Ձեզ կամ որ նույնն է տաք նմանատիպ լուծումներ, ամեն ինչ տարբեր կարող է լինել տարբեր իրավիճակներից և տարբեր ժամանակներից ելնելով:

Հնարավոր է նույն Ձեր խանութում մեկ այլ վաճառող խորհրդատու նմանատիպ ապրանքը վաճառել որոշակի պայմաններով: Սակայն Դուք պետք է մշտապես զգոն լինեք՝ արդյո՞ք Ձեր իրավիճակը կրկնվում է: «Ես դրա մասին ինչ-որ տեղ լսել եմ, միևնույն խնդիրը...միևնույն լուծումը», այս ամենը կարող է խաբուսիկ լինել, ամեն ինչ անհատական է:

Մի հորինեք չեղած բաներ, հեքիաթներով մի խաբեք:

Եթե ինչ որ բանի վրա վստահ չեք, ավելի լավ է ճշտել, քան սուտ հորինել: Հիշե՛ք, սպառողը կարող է վերադառնալ:

Մի թվարկեք հնարավորություննները, այլ այն լուծումները առաջարկեք, որոնք կցանկանար լսեր սպառողը ապրանքը ձեռք բերելիս:

Խորհրդատվական վաճառքի բանալին ապրանքի գնի հիմնավորումն է՝ նրա օգուտների վրա կենտրոնանալով:

     Եվ վերջում. Ձեր հաճախորդների մեջ կարճաժամկետ հեռանկարներ տեսնելու փոխարեն (այսինքն, վաճառեցինք ապրանքը, և վերջ), տեսե՛ք նրանց մեջ երկարաժամկետ գործընկերների: