17.08.2016

Yodobashi- եթե ուզում եք զգալ տեխնիկայի ուժը


   Իմ ընթերցողներից, հավանաբար, շատերին է բախտ վիճակվել ճամփորդել աշխարհի խոշորագույն երկրներով և դրանց մեգապոլիսներով: Շատ-շատերը, երբ ընտրում են որևէ մի երկիր ճամփորդելու և բացահայտելու համար, սովորաբար այցելում են այդ երկրների գողտրիկ անկյունները, պատմամշակութային հուշարձաններն ու կառույցները, թանգարանները կամ էլ պարզապես թափառում են գեղեցիկ և նորաոճ շինություններով հարուստ փողոցներով ու հրապարակներով: Եվ ձեզանից շատ քչերն են այցելում այնպիսի վայրեր, որոնք հնարավորություն են ընձեռում բացահայտել մարդկության նորագույն նվաճումներն ու դրանք մոտիկից տեսնել, մինչև անգամ օգտվել: Սա ես ասում եմ ոչ այն պատճառով, որ Ձեզ նման վայրերը կարող են չհետաքրքրել կամ Դուք չուզենաք տեսնել, այլ զուտ այն պատճառով, որ ճամփորդելիս հաճախ Ձեր ժամանակը շատ կարճ է լինում և այն բավարարում է միայն վերոնշյալ վայրերը այցելելու համար: Բացի այդ, շատ-շատերը պետք է լավ տեղեկացված լինեն ու ունենան առանձնահատուկ հետաքրքրություն այցելելու այնպիսի  վայրեր, որոնցից մեկի մասին այժմ պետք է պատմեմ:


Իմ նախորդ հոդվածներից մեկում, ես արդեն նշել եմ այս վայրի մասին:
«Yodobashi»-ն նորագույն տեխնիկայի և տեխնոլոգիաների Ճապոնիայի խոշորագույն հիպերմարկետների ցանց է: Ցանցի խոշորագույն հիպերմարկետը գտնվում է մայրաքաղաք Տոկիոյում: Մյուսը իր մեծությամբ շատ չզիջող մասնաճյուղը՝ «Yodobashi Umeda»-ն գտնվում է Օսակա քաղաքում: Բազմահարկ հիպերմարկետ, որտեղ, եթե անգամ մոլորվեք, հաստատ չեք ձանձրանա:



21.05.2016

Բիզնես ցիտատներ: Մտորում են հաջողակները

   Ձեզ ինչ որ բան չի հերիքում բիզնես սկսելու համար, Դուք մոլորվել եք Ձեր բիզնեսի մեջ կամ էլ պարզապես ինչ որ բան բաց եք թողել Ձեր գործերի մեջ, ուրեմն կարդացե՛ք այս մտեքրը, դրանք Ձեզ անկասկած կմխիթարեն:

«Վաճառելըը ամենաբարձր վարձատրվող դժվարագույն աշխատանքն է և ամենաէժան վարձատրվող հեշտ աշխատանքը:» Թոմ Հոփկինս
«Բյուջեն մեզ թելադրում է այն ինչ չենք կարող մեզ թույլատրել, բայց այն մեզ հետ չի պահում գնում կատարելուց:» Ուիլյամ Ֆիդեր
«Ժամանակակից բիզնես աշխարհում բավարար չէ լինել միայն ստեղծարար, յուրահատուկ մտածող քանի դեռ դու նաև չես վաճառել այն ինչ ստեղծել ես:» Դավիդ Օգիլվի
«Բիզնես աշխարհում սովորաբար վատ լուրերը մեկ ուրիշի համար լավ լուրեր են լինում:» Ջեյմս Սըրոուեք
«Ապագան կանխատեսելու լավագույն ձևը, այն կերտելն է:» Փիթեր Դրաքեր

«Եթե մարդիկ հավանում են քեզ, նրանք քեզ կլսեն, սակայն եթե նրանք քեզ վստահում են, նրանք կհամագործակցեն քեզ հետ:» Զիգ Զիգլար
« Սկսելու լավագույն ձևն է դադարել խոսել և սկսել անել ինչ որ բան:»  Ուոլտ Դիսնեյ

«Հաջողությանը նպատակ մի հետապնդի, պարզապես արա՛ այն ինչ սիրում ես և ինչին հավատում ես, և այն ինքն իրեն կգա քեզ մոտ:» Դավիդ Ֆրոսթ

«Որտեղ որ Դուք տեսնում եք հաջողակ բիզնես, ուրեմն ինչ որ մեկը մի անգամ քաջ որոշում է իրականացրել:
» Փիթեր Դրաքեր

«Բիզնեսի նպատակն է ստեղծել սպառող, ով կստեղծի սպառողներ:» Շիվ Սին
«Միլիարդատեր դառնալու համար, Ձեզ անհրաժեշտ է բախտ, գիտելիք, աշխատելու մեծ ուժ  և ամենակարևոր բանը՝ միլիարդատիրոջ խառնվածք (մենթալիտետ):»  Փոլ Գեթի


12.05.2016

Made in Armenia: MANUL

   Աշխարհահռչակ հայտնի դիզայներներից մեկը ասել է, որ ՝ «Նորաձևությունը մի բան է, որ գալիս է հենց Ձեր ներսից»: Ես համաձայն եմ այնքանով, որ որքան էլ հետևենք նորաձևության նոր տենդենցներին, միևնույն է Դուք եք ստեղծելու Ձեր նորաձևությունը, քանի որ Դուք անհատականություն եք, Դուք ունեք բնավորություն, տարբերվող խառնվածք, հետևաբար նաև անհատական ոճ: Որքան որ տարբեր են աշխարհում մարդիկ, այնքան ևս պետք է տարբերվի նրանց ոճը: Սակայն սրան զուգահեռ պետք է ասեմ, որ միօրինակությունն ու միապաղաղությունը շատ հաճախ է նկատվում, երբ փողոց ենք դուրս գալիս: Մի՞թե լինել նորաձև, նշանակում է լինել իրար նման:  Հավանաբար նաև շուկայի պահանջարկից ելնելով շատերը հագնվում են միօրինակ: Սակայն  այստեղ մարդկանց կարող է օգնության հասնել մի բան՝ կրել աքսեսուարներ, որոնք կառանձնացնեն նրանց ինքնատիպությունը: Երբ Ձեր օրվա անբաժանելի մաս կազմող պայուսակը, դրամապանակը, գոտին բարձրորակ կաշվից են, գեղեցիկ դիզայնով, որակյալ կարերով, հավատացե՛ք, որքան էլ հասարակ լինի Ձեր հագուստը, Ձեր տեսքը միշտ վայելուչ և էլեգանտ է լինելու:



 Այս ամենի խորը գիտակցումով էլ ստեղծվել է «ՄԱՆՈՒԼ» հայկական բրենդը, որը զբաղվում է կաշվե պայուսակների ու աքսեսուարների արտադրությամբ և վաճառքով: Բրենդը Ձեզ անժամկետ երաշխիքներ է միշտ տալիս, երբ գնում եք տեսականուց որևէ նմուշ, իսկ գիտե՞ք ինչու: Քանի որ արտադրողները և կարողները հայ արհեստավորներ են, ովքեր  վստահ են իրենց աշխատանքի, հումքի և նյութերի բարձր որակի առումով: Մի բան, որ չենք կարող նշել օտար արտադրողի համար: Չէ՞ որ ոչ էժանագին տեսք ունենալու համար բավարար չէ միայն ունենալ նորաձև  կամ էլ ուղղակի գեղեցիկ դիզայնով աքսեսուար: Այցելե՛ք «ՄԱՆՈՒԼ» բրենդային խանութը, զննե՛ք տեսականին, ուշադրություն դարձրե՛ք ապրանքների որակին և Դուք կզգաք, որ յուրաքանչյուր ապրանքատեսականուն ցուցաբերված է յուրահատուկ ստեղծագործ  և արհեստավարժ մոտեցում:




02.05.2016

Made in Armenia: Armen-Carpet

  Գորգագործությունը հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի տարատեսակներից է և գալիս է նախաքրիստոնեական շրջանից:

  Հայերենում գորգ  և կարպետ բառերն օգտագործվում են որպես հոմանիշ բառեր՝ միայն այն տարբերությամբ, որ գորգերն ունենում են թելախավ, իսկ կարպետները՝ ոչ։



28.04.2016

Made in Armenia: Maran Winery

  

 «Եվ յօթներորդ ամսում տապանը Արարատ սարի վերայ նստեց Եվ Նոյը սկսեց հողագործ դառնալ, և մի այգօ տնկեց»: Հետո պատրաստաեց գինի, այնքան լավը, որ չդիմացավ գայթակղությանը, «խմեց և արբեց»: Ահա առաջին տեղեկությունը հայոց խաղողի և գինու մասին, այնքան հին, որքան աշխարհն է: Իսկ հազարամյակներ անց բուսաբանական և պատմական գտածոները փաստեցին, որ խաղողը հայկական լեռնաշխարհներում հայտնի է եղել Նոյից միլիոնավոր տարիներ առաջ: Դրանք Նախիջևանի աղեհանքի քարե շերտերում և Վայոց ձորում՝ Եղեգիս գետի վերին հոսանքների լճա-կավային նստվածքներում հայտնաբերված խաղողի՝ 4-5 միլիոն տարեկան բրածո տերևի դրոշմներն էին, Տավուշի և Սյունիքի անտառներում այսօր հանդիպող այդ նույն վայրի խաղողի վազերը:

25.04.2016

Made in Armenia: AWI (Armenian Watch International)

   


  Armenian Watch International (AWI) ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականի հուլիս ամսին: Ընկերությունը ունի ավելի քան 500 տղամարդկանց, կանանց և երեխաների համար ստեղծված ժամացույցների մոդելներ, որոնց թիվը տարեց տարի ավելանում և թարմացվում է: AWI բրենդի մեխանիկական և կվարցային ժամացույցները ունեն ժամանակակից դիզայն ու մշտապես նորաոճ են:


23.04.2016

Made in Armenia: Grand Candy

 Հավանաբար հաճախ շատերը լսում եմ մարքեթոլոգներից հետևյալ միտքը, որ ցանկացած բրենդ պետք է, որ մարդկանց մոտ որոշակի զգացողություններ, ընկալումներ առաջացնի, այսինքն, երբ խոսում եք որևէ բրենդի մասին, նշանակում է խոսում եք տվյալ բրենդի ապրանքների կամ ծառայությունների օգտակարության, որակական հատկանիշների և, ի վերջո, այն խնդիրների ու պահանջմունքների մասին, որոնք բավարարում է տվյալ բրենդը: Հաճախ մարդիկ սպառում են որոշակի ապրանքատեսակներ՝ ուղղակիորեն նախապատվություն տալով դրանց և նույնիսկ չեն փորձում իրենց համար բացահայտել, թե ինչու օգտվեցին հենց այդ ապրանքանիշից և թե ինչ նշանակություն ունի այդ բրենդը իրենց համար:

  Հիմա փորձեք մի քանի բառով նկարագրել, թե ինչ եք զգում և ընկալում, երբ ասում եք Grand Candy: 


  Թող իմ այս հարցադրումը չընկալվի, որպես մասնագիտական հետազոտության կամ ավելի լուրջ վերլուծության առիթ, քանի որ ես խոսելու եմ ուրախ  բաներից:

  Այո՛, քանի որ այլ կերպ չի էլ կարող լինել: Grand Candy-ն տոն է, քաղցր տրամադրություն, մանկան ժպիտ, մանկության համ ու հոտ, անփոխարինելի պոնչիկ, երեխային տված խոստում, որը շատ հեշտությամբ կարող ես իրականացնել, բարի փղիկ, ժամանցի առիթ և իհարկե վանիլի ու շոկոլադի աննկարագրելի բույր:

24.03.2016

«Աշխարհի խոշորագույն քաղաքների բիլբորդեր: Որքա՞ն արժե նման հաճույքը»

  Երբևէ Ձեզ հարցրել եք, թե որքա՞ն արժեն այն հսկայական գովազդային վահանակները, որոնք տեղակայված են խոշոր քաղաքների բանուկ խաչմերուկներում: Եթե նույնիսկ դա Ձեզ հետաքրքրել է, ուրեմն շատ հավանական է, որ Դուք կարծել եք, որ դրանք բավականին թանկ են՝ թանկարժեք գովազդ, որ կարող են իրենց թույլ տալ միայն համաշխարհային բրենդները: Սակայն առավել որոշակի պատկերացում նման գովազդային վահանակների (բիլբորդերի) գների մասին հավանաբար չունեք:  Ես Ձեզ կասեմ մոտավորապես ինչ գների մասին է խոսքը, մի քանի քաղաքների օրինակով, իսկ Դուք փորձեք հաշվել նման գովազդային արշավների վրա ծախսվող ամբողջ բյուջեն:
Եվ այսպես, սկսենք աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկից՝ Տոկիոյից:


15.03.2016

5 նոր ապրանքների գաղափարներ: Ինչու է ծնվում նոր ապրանքը:

  Ինչու՞ են ստեղծվում նոր ապրանքներ: Երբևէ մտածե՞լ եք այս հարցի շուրջ: 

  Սրան  կարելի է շատ տիպիկ պատասխան տալ: Ստեղծվում են, որպեսզի բավարարեն նոր պահանջմունքներ:

  Նոր ապրանքները կարող են լինել բացարձակ նորույթներ (մինչ այժմ դրա նմանը չունեցող կամ լրիվ նոր տեսակի պահանջմունք բավարարող ապրանքներ), կարող են լինել արդեն գոյություն ունեցող ապրանքների առավել կատարելագործված տարբերակներ (օրինակ, տվյալ պահանջմունքները առավել արդյունավետ բավարարող), կարող են լինել գոյություն ունեցող ապրանքների այլընտրանքներ՝ գնային կատեգորիաներով ավելի էժան, կամ օգտագործման տեսանկյունից ավելի պրակտիկ, մեկանգամյա, բազմաթիվ օգտագործման համար նախատեսված և այլն: Առհասարակ, նոր ապրանքների  ծնունդը կարող է ինչպես շուկան պահանջել և պայմանավորել, այնպես էլ կարող է մարդու ստեղծագործ մտքին գալ նոր ապրանքի գաղափարը, այն ստեղծել և դրանից հետո հրամցնել շուկային: Իմ կարծիքով, երբեմն դժվար է տարանջատել, թե նոր ապրանքի ստեղծման վերը նշված պատճառներից որ մեկը պայմանավորեց մյուսին: Մի կողմից կարող է ստեղծվել իդեան և հրամցնել շուկային բնազդաբար՝ չնկատելով, որ այդ պահանջմունքը սպառողների մոտ արդեն վաղուց ձևավորվել է, և մյուս կողմից, երբ շուկան  Ձեզ թելադրի նոր ապրանքի գաղափարը, Դուք կարող է զգաք, որ Ձեր մեջ արդեն վաղուց գոյություն ունի նման ապրանք ստեղծելու միտքը: Ամեն ինչ, կարծես, փոխկապակցված է:

  Ուզում եմ Ձեզ ներկայացնել նոր ապրանքի  տարբեր գաղափարներ: Դուք փորձեք հասկանալ, որ ապրանքի դեպքում է բավարարվում լրիվ նոր մարդկային պահանջմունք և որ ապրանքի դեպքում է բավարարվում արդեն գոյություն ունեցող պահանջմունքները՝ առավել արդյունավետ տարբերակով:
  Ներկայացվող ապրանքները շատերի համար թերևս նորություն չեն, սակայն նոր ապրանքի ստեղծման դրդապատճառները ցուցադրելու համար, դրանք լավագույն օրինակներից են:


1. Հավանաբար շատերն են վտանգում իրենց այս գործողությունը կատարելիս կամ էլ  երբեմն նույնիսկ դժվարանում են դա անել: Այս փոքր հարմարանքը ստեղծվել է հենց դա հեշտացնելու համար:



08.03.2016

Փաթեթավորման 5 առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնել:

Շարունակելով ուսումնասիրել ապրանքատեսակների փաթեթավորման օրինակները՝ առանձնացրել եմ փաթեթավորման 5 առանձնահատկություններ, որոնք կարելի է հաշվի առնել այս գործընթացը սկսելուց առաջ: Նախորդ հոդվածում ես առանձնացրել էի փաթեթավորման մի շարք հետաքրքիր օրինակներ՝  այդ թվում նշելով նաև ապրանքների փաթեթավորմանը ներկայացվող պահանջները: Այս անգամ ես կմանրամասնեմ այդ պահանջները՝ ընդգծելով դրանց առանձնահատկությունները:
 Եվ այսպես.

1. Ապահով փաթեթավորում:

Եթե Դուք փաթեթավորւմ եք այնպիսի ապրանքատեսակ, որը ունի ջարդվելու, վնասվելու մեծ հավանականություն, ուրեմն պարզ է դառնում, որ այս պարագայում դրան ստեղծարար մոտեցում տալու կարիք այդքան էլ չկա, այստեղ կարևորը ապրանքի ապահով լինելու, այն ապահով տեղափոխելու հարցերը լուծելն է: Հավանաբար շուկայում ձվի փաթեթավորման ձևերը Ձեզ հայտնի է, սակայն այս մեկը ինձ հանդիպած ամենահարմար փաթեթավորումն է, քանի որ այս պարագայում վստահ կարող եք լինել, որ տուփը չի բացվի՝ այն ինչպես էլ տեղափոխեք:

17.02.2016

Սոցիալական մեդիայի արդյունավետության գնահատումը

   Մարքեթոլոգներ շարունակում են ծախսեր իրականացնել սոցիալական մեդիայի վրա՝ չնայած արդյունքների բացակայության: Հետազոտությունները ցույց են տալիս, որ շուկայագետների միայն 11.5%-ը կարող են ցույց տալ սոցիալական մեդիայի ազդեցությունը: Առաջիկա 5 տարիներին սպասվում է, որ մարքեթոլոգները կկրկնապատեն իրենց ծախսերը սոցիալական մեդիայի վրա, չնայած նրանց մեծամասնությունը չեն կարողանում ցույց տալ դրա ազդեցությունը իրենց բիզնեսի վրա: (ըստ Դելոիթ և Դյուք համալսարանի  Ֆուքուա բիզնես դպրոցի  տարեկան հաշվետվության, Մարքեթինգի Ամերիկյան Ասոցիացիա ):

14.02.2016

Մերչնդայզինգի 4 լուծումներ, որոնցից կարելի է օրինակ վերցնել:

  Մերչնդայզինգ իրականացնելիս պետք է հաշվի առնել մի շարք սկզբունքներ, որոնց մասին ես արդեն խոսել եմ նախորդ հոդվածում: Այժմ կներկայացնեմ մերչնդայզինգի մի քանի լուծումներ, որոնք որպես օրինակ կարող եք հաշվի առնել Ձեր ապրանքները խանութում ներկայացնելիս:

  Այսպիսով, մերչնդայզինգի հետաքրքիր լուծում կարող է հանդիսանալ ամսվա տոների հետ կապված առանձնահատուկ ապրանքների դասավորվածությունը՝  նշելով առիթը: 

08.02.2016

Սոցիալական գովազդ

  Լավագույն սոցիալական գովազդների շարքից, դիտե՛ք և փորձեք հասկանալ, թե ինչ հաղորդագրություն է այն մեզ փոխանցում:

07.02.2016

5 խորհուրդ նախքան մերչնդայզինգ իրականացնելը

  Եթե պարզապես սահմանենք, թե ինչ է նշանակում մերչնդայզինգը, ապա կասենք, որ այն ապրանքների կամ ծառայությունների վաճառքի գործընթաց է՝ դրանք առավել հրապուրիչ ցուցադրելու կամ գովազդելու միջոցով: Սակայն այն ավելի խորը բնորոշելիս կասենք, որ մերչնդայզինգը վաճառքի խթանում իրականացնելու համալիր ֆունկցիա է՝ իր մեջ ներառելով շուկայի հետազոտությունը, նոր ապրանքների մշակումը, արտադրության և մարքեթինգի կոորդինացումը, արդյունավետ գովազդն ու վաճառքը:


 Պետք չէ մերչնդայզերի ֆունկցիաները սահմանափակել միայն խանութներում, սուպերմարկետներում կամ առևտրային սրահներում ապրանքների գեղեցիկ դասավորվածության կամ դիզայնի առումով կամ էլ ապրանքաշարերի տեղաբաշխվածության խնդիրները լուծելով:

04.02.2016

IKEA-ի կահույքը կլիցքավորի Ձեր սմարթֆոնը:

  Շատ շուտով  կահույքի լայնամասշտաբ տեսականի ներկայացնող IKEA շվեդական բրենդը կվաճառի «խելացի» պահարաններ և կահույք արդեն նաև Ռուսաստանում:
«Խելացի տուն» նախագծի շրջանակներում IKEA-ի ինժեներները և դիզայներները մշակում են ինտերիերի այնպիսի տարրեր, որոնք պարունակում են սմարթֆոնների լիցքավորման հնարավորություն: 


  Մի շարք երկրներում, ինչպես նաև օնլայն տարբերակով արդեն սկսել են վաճառել պահարաններ, սեղաններ, սեղանի և հատակի լամպեր , որոնք ունեն անլար լիցքավորելու հնարավորություն: Լիցքավորման դաշտը նշվում է հատուկ նշանով:




  Ցանկացած նախատեսված սարքավորում կսկսի լիցքավորվել, երբ լինի էներգիայի աղբյուրից մինչև 4 սմ հեռավորության վրա:



  Սակայն այս պահին նոր «խելացի» կահույքից օգտվել կարող են մի քանի սմարթֆոններ՝ Nokia, Samsung, Asus, HTC և այլ արտադրողների սարքավորումներ: Հնարավոր է, որ արդեն աշնանը նման ֆունկցիա կունենա նաև iPhone 7:


  Հանրահայտ սարքավորումները, որոնք էներգիա ստանալու անլար տեխնոլոգիայի չեն տիրապետում, IKEA բրենդը պլանավորում է դրանց համար թողարկել համապատասխան շապիկներ:

  Այժմ արդեն կահույքի սուպերմարկետներում վաճառվում են սեղանի լամպեր՝ ներկառուցված անլար լիցքավորումով: Դրանք արժեն մոտավորապես 80 դոլար:
   Ահա, թե ինչպես կարող է ծնվել նոր ապրանքի գաղափար՝ նոր ձևավորված պահանջմունք բավարարելու համար: Չլինեին սմարթֆոնների աճող դերը մեր կյանքում, չէին լինի նաև նորարարությունները: 
IKEA բրենդի մասին կարդացե՛ք նաև այստեղ:

Եթե հավանեցիք նյութը,  կիսվեք Ձեր ընկերների հետ:

02.02.2016

Երբեմնի ամենաթանկ բյուջե ունեցող գովազդային հոլովակները:

Ներկայացնում եմ երբեմնի ամենաթանկ բյուջե ունեցող գովազդային հոլովակները:

1. Carlton Draught գարեջուր:

Գովազդային հոլովակի բյուջեն կազմել է 9 միլիոն $:



2. Chrysler- ավտոմեքենա:
Գովազդային հոլովակի բյուջեն կազմել է 12 միլիոն $:



3. Aviva Insurance- ապահովագրություն:

Գովազդային հոլովակի բյուջեն կազմել է 13.4 միլիոն $:



4.Guinness Beer -գարեջուր:

Գովազդային հոլովակի բյուջեն կազմել է 20 միլիոն $:





5.  Chanel - օծանելիք:

Գովազդային հոլովակի բյուջեն կազմել է 33 միլիոն $:




01.02.2016

Գովազդում են բրենդները


Լավագույն գովազդներ շարքից, դիտե՛ք և ինքներդ գնահատեք:

Գովազդում է Doritos չիպսերը:

Փորձե՛ք կռահել Hyundai ավտոմեքենաների առաքելությունը:

 Գովազդում է Shick-ը:


KIA ավտոմեքենաների գովազդը

Pierce Brosnan մասնակցությամբ:



Եթե հավանեցիք նյութը,  կիսվեք Ձեր ընկերների հետ:

Ժամանակի տենդենցները: Ի՞նչ պետք է անեն բրենդները առաջիկայում:


  Ժամանակն է կրկին ուշադրություն դարձնել որոշ վիճակագրական տվյալների և կողմնորոշվել Ձեր հետագա անելիքների մեջ: Այժմ տենդենցները մի փոքր այլ են՝ «խելահեղ ստեղծարար մարքեթինգային ժամանակաշրջանից» տեղափոխվում ենք «կանխատեսվող վերլուծության և ամբողջական ծրագրային պլատֆորմների»: Դա հնարավորություն կտա ստեղծել ազդեցիկ նոր բովանդակություն՝ փորձված  տվյալների հիման վրա, և այն մասշտաբային տարածել: Սակայն պետք է զգուշանալ մեծ տեղեկատվությունից (big data) եկող ինֆորմացիայից, որպեսզի ճիշտ կողմնորոշվենք, որ հաճախորդներն են մեզ համար կարևոր:

  «Եկե՛ք համատեղ նայենք մարքեթինգի ապագային, որպեսզի Ձեր ապրանքանիշերը կարողանան օգտվել ժամանակակից տենդենցների առավելություններից ու ըստ այդմ էլ կառուցեն և պահպանեն  ուժեղ բրենդներ»
Անդրեաս վոն դեր Հեյթ
Andreas von der Heydt
ավագ գործադիր,
մարքեթինգի փորձագետ,
կառավարիչ և մարզիչ




29.01.2016

Մի բրենդի պատմություն: Shiseido


  Shiseido-ն կոսմետիկայի ճապոնական բրենդ է, որը ստեղծվել է 1872 թվականին ՝ Կայսերական ռազմածովային ուժերի դեղագետ Արինոբու Ֆուկուհարայի կողմից:


  Այն ի սկզբանե եղել է, որպես փոքր դեղատնային ցանց: Այդ ժամանակ ճապոնացի կանայք մաշկի հարթեցման և անհրաժեշտ երանգի հաղորդման համար օգտագործում էին սպիտակ կապար, որը հանգեցնում էր թունավորումների:

25.01.2016

Մի բրենդի պատմություն: Motorola



   «Motorola լեգենդար բրենդը այլևս չի հայտնվի բջջային հեռախոսների պատյաններին»: Այդ մասին հայտարարել է ստորաբաժանման տնօրեն Ռիկ Օսթերլոն CES 2016 ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի է ունեցել Լաս-Վեգասում:
  Ճանաչված անվան փոխարեն  կօգտագործվի Moto անունը ավելի թանկ մոդելների համար, իսկ առավել բյուջետային ապրանքաշարերի համար կօգտագործվի Vibe անունը:    Նոր ապրանքանիշը կժառանգի նաև Motorola-ի լոգոն ՝«М» տառը:2012 թվականից հանրաճանաչ ընկերությունը որպես առանձին բիզնես դադարացրեց գործունեությունը: Այն սկզբից պատկանում էր Google–ին, իսկ 2014 թվականից Lenovo-ին:
   Մի փոքր ակնարկ բրենդի պատմությունից: 
   Motorola-ի կարգախոսն է՝  բանականություն ամենուրեք, բարև moto:                                                  Intelligence Everywherehello moto:


Շատերի մոտ ընկերությունը ասոցացվում է բջջային հեռախոսների հետ, սակայն նրա ապրանքատեսականին շատ ավելի հարուստ և գունեղ է:

21.01.2016

Ճապոնական հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների առանձնահատկությունները:

   Սկիզբը այստեղ.
 Այս անգամ կցանկանամ կիսվել Ճապոնիայի հյուրանոցային ծառայությունների առանձնահատկություններով, սպասարկման յուրահատկությամբ և այլ տպավորիչ գծերով: Կարծում եմ շատ կհետաքրքրի, հատկապես, եթե Դուք հենց այս ոլորտի աշխատող եք կամ ցանկանում եք Ձեր ուժերը փորձել այս ոլորտում կամ էլ ուղղակի ճամփորդելու մեծ սիրահար եք: Դուք կբացահայտեք այնպիսի գծեր, որոնք Ձեր մասնագիտական և ոչ մասնագիտական պրակտիկայում կարող են պետք գալ, և օրինակ վերցնելով՝ կարող եք առաջընթաց քայլեր կատարել:

18.01.2016

Ինչպես ճիշտ փաթեթավորել ապրանքը

   Դուք ունեք նոր ապրանքի գաղափար կամ արդեն զբաղված եք որոշակի ապրանքների արտադրությամբ և վաճառքով: Սակայն Դուք կանգնել եք շատ կարևոր խնդրի առջև: Ինչպես ճիշտ փաթեթավորել ապրանքը, որպեսզի այն հարմար լինի վաճառելիս, գնելիս, արտահայտի ապրանքի բովանդակությունը, օգտակարությունը, այն դարձնի գրավիչ, հրապուրիչ, տարբերվի նմանատիպ այլ ապրանքներից, աչքի ընկնի խանութում  առկա ապրանքների բազմազանության մեջ: Սրանք այն հարցերն են, որոնք պատասխաններ են պահանջում: Սակայն միանգամից բոլոր պահանջներին բավարարելը շատ դժվար է: Դուք պետք է կողմնորոշվեք, թե ո՞րն է Ձեր ապրանքի համար առաջնայինը՝ ունենալ գրավիչ տարբերվող փաթեթավորում, որովհետև խանութի դարակներում մրցակից անալոգները չափազանց շատ են, թե՞ ունենալ հարմարավետ փաթեթավորում, որպեսզի Ձեր գնորդներին իրական հաճույք պատճառի Ձեր ապրանքից օգտվելը:

16.01.2016

Երբ ասում ենք Ճապոնիա, պետք է պատկերացնել...(մաս 2)

  Սկիզբը այստեղ՝
 Ճապոնիան աչքի է ընկնում փողոցների, մայթերի մաքրությամբ, ոչ մի աղբ, փոշի, կեղտ և սա բոլոր քաղաքներում, ամենուրեք: Քանի որ հասարակ ճապոնացիները և ուղղակի ճապոնաբնակ մարդիկ ոչ միայն անտեղի չեն նետում աղբը, այլև նետելուց անգամ նրանք լվանում են պլաստիկ տարաները, շշերը, կաթի, հյութերի թղթե տարաները, կիսաֆաբրիկատ մթերքների պլաստիկե տարաները: Այո՛, այո՛, այո՛: Նրանք դրանք նախօրոք լվանում են, հետո տարանջատում են ու հետո նոր առանձին նախատեսված տեղերում «դեն նետում»(եթե այդքանից հետո դա կարելի է համարել դեն նետել): Եթե Դուք այստեղ ցանկանաք ալյումինե տարաներով գարեջուր կամ այլ ըմպելիք վայելել, մի՛ մոռացեք, որ այն նետելուց առաջ առնվազն պետք է մի անգամ ջրով ողողեք ու թափեք, իսկ այնուհետև դեն նետեք հատուկ մետաղյա աղբի վերամշակման համար նախատեսված աղբարկղերի մեջ: 

 

15.01.2016

Մի բրենդի պատմություն: Ո՞րն է Red Bull-ի գաղտնիքը


   Red Bull GmbH հավանաբար ամենահայտնի էներգետիկ տոնուսավորող խմիչքն է :
 Բաղադրատոմսը, որով այն պատրաստվում է, վաղուց հայտնի է եղել Ասիայում: Ֆիրմայի հաջողության գաղտնիքը այն է, որ ընկերությունը այս ասիական խմիչքը համապատասխանեցրել է եվրոպական իրականությանը՝ ոչ շատ փոխելով իր բաղադրության մասերը և չխնայելով քիմիան: Բայց նույնիսկ ընկերության հիմնադիրները չէին սպասում, թե ինչ դիրքեր կարող է գրավել խմիչքը համաշխարհային շուկայում: Սկզբից նվաճվեց Եվրոպան, հետո Ամերիկան, իսկ այնուհետև խմիչքը վերադարձավ իր պատմական հայրենիքը՝ Թայվան և ամբողջ Ասիա:

  Ի դեպ Red Bull-ի անվանումը ևս վերցված է թայվանական լեզվից, այնտեղ խմիչքը անվանվում էր Krating Daeng, որը թարգմանաբար նշանակում է «կարմիր ցուլ», Red Bull:
Խմիչքի հիմնական բաղադրիչներն են թաուրինն ու կոֆեինը: Ինչպես նաև բաղադրության մեջ այնպիսի սարսափելի անվանումներ կան, ինպիսին են՝ գլյուկուռոնոլակտոն (արտադրական գլյուկոզա), որը շատ սննդամթերքների մեջ ևս առկա է, նիկոտինամիդ, ինոզիտոլ, ռիբոֆլամին և ժամանակակից օրգանական քիմիայի շատ հրաշքներ:

12.01.2016

Ո՞րն է Ճապոնիայի հաջողության գաղտնիքը, բացահայտի՛ր ինքդ: (մաս 1)

   Նախորդ հոդվածում, ես Ձեզ ներկայացրեցի, թե ինչպես ինքներդ Ձեզ կարողանաք ճիշտ ներկայացնել հասարակությանը և թե ինչ մարքեթինգային հնարքներ (այս բառը այդքան էլ չեմ սիրում, բայց ուրիշ հարմար բառ չգտա) կարող եք կիրառել այդ գործում հաջողություն ունենալու համար: Իսկ հիմա ուզում եմ գրել, թե նույնպիսի ինչ հնարքներ է կիրառում աշխարհի զարգացած երկրներից մեկը՝  Ճապոնիան իր զբոսաշրջիկին և ամբողջ աշխարհին գրավելու, զարմացնելու, գայթակղելու համար: Սա թող լինի ի գիտություն նրան, ով իրեն տեսնում է զբոսաշրջային ինդուստրիայում կամ էլ նրան, ով սիրում է (երազում է) ճամփորդել:

   Ճապոնիան յուրահատուկ երկիր է` իր յուրահատուկ բնակչությամբ, իսկ մայրաքաղաք Տոկիոն՝ իր տեխնոլոգիական կենտրոնը: 


 Եթե Դուք տեսնեք այս երկրի անհավանական էլեկտրոնիկայի հիպերմարկետները, էլ հասարակ խանութները Ձեր աչքին չեն երևա, նույնիսկ ճապոնական զուգարանակոնքերը շատ կզարմացնեն Ձեզ: Իսկ, օրինակ, մագնիսական էլեկտրոմիացուցիչները, որով այնպես պարծենում են Apple-ի ներկայացուցիչները, ովքեր կիրառել են այն MacBook-ի մեջ, Ճապոնիայում  կիրառության մեջ են 60-ականներից սկսած: Այս ամենի մասին դեռ շատ կմանրամասնեմ: Այնպես, որ սիրելի ընթերցող կարող ես մի բաժակ սուրճ պատրաստել կամ էլ թեյ, հարմար տեղավորվել և ընթերցել՝ բացահայտելով այնպիսի բաներ, որոնք կարող են քո կյանքը անգամ փոխել: Ինչու եմ ասում փոխել, քանի որ ծանոթանալով նոր տեխնոլոգիաներին ու անգամ նոր ապրանքի գաղափարներին՝ Դուք կարող եք հետամուտ լինել նոր բիզնես գաղափարների և պայմանավորել Ձեր հաջողությունը կյանքում:

10.01.2016

Անձի մարքեթինգ

   Բիզնեսում և կյանքում հաջողություն  ունենալու լավագույն գրավականը սեփական անձի ճիշտ դրսևորումն  ու ճիշտ մտածելակերպն է տարբեր իրավիճակներում: Հավանաբար, Դուք Ձեր կյանքում գոնե մեկ անգամ կարդացել եք Դեյլ Կարնեգի, Նապոլեոն Հիլ կամ էլ համաշխարհային ճանաչում ձեռք բերած միլիարդատերերի կենսագրական նյութերը, խրատները, ուղեցույցները: Սակայն, այնուամենայնիվ, Ձեր մոտ մի բան այնպես չի ստացվում: 
   Դուք քաջ գիտակցում եք, որ հաջողությունը Ձեր ձեռքերում է, սակայն այն դեռևս չեք կարողանում շոշափել և պատճառներ եք փնտրում Ձեր մեջ: Երբ ես ասում եմ հաջողություն, խոսքը վերաբերում է ոչ միայն գործնական հաջողություններին այլև անձնական կյանքում տարբեր նպատակների իրականացմանը: Եվ որքան էլ Դուք ուսումնասիրեք հայտնի մարդկանց հաջողությունները և փորձեք Ձեզ ուղղորդել որևէ քայլերի կամ որոշակի կարգախոսներով առաջնորդվել, հիշե՛ք մի բան: Այս կյանքում Ձեզանից լավ ուրիշ ոչ ոք Ձեզ չի կարող ներկայացնել հասարակությանը, շրջապատին: Եթե Դուք իրոք ցանկանում եք Ձեր հաջողությունը զգալ, բաժանեք Ձեզ երկու մասի: Ձեր մի մասը լինելու է կատարողը, իսկ մյուսը կարգադրողը:


  Ձեզ համար հաջողությունը կամ նպատակը կարող է լինել տարբեր՝ կախված Ձեր կյանքի հանգամանքներից: Միգուցե Դուք ուզում եք վերականգնել նախկին բարի համբավը, հեղինակությունը, գործնական շրջապատում որևէ իմիջ ձևավորել կամ դիրք գրավել, նվաճել մարդկանց համակրանքը, սերը, վստահությունը, դառնալ ավելի գրավիչ, գայթակղիչ և այլն: Կարևոր չէ, թե սրանցից, որին եք Դուք ձգտում, կարևորը թե Դուք ինչպես պետք է Ձեր երկրորդ ենթակա կեսին կառավարեք Ձեր առաջին կարգադրող «ես»-ով:

    Այսպիսով, այսուհետ Դուք իրականացնում եք Ձեր սեփական անձի մարքեթինգ:


   Ձևակերպե՛ք Ձեր հեռանկարները կամ որ նույն է, ինչպես վերը նշեցի, ձևակերպե՛ք Ձեր հաջողությունը:
  
  Հիշե՛ք յուրաքանչյուր թերություն ունի իր առավելությունը՝ կախված թե ինչպես եք այն մատուցում: Օրինակ, մեկի համար շատախոսությունն է թերություն, մյուսի համար էլ քչախոսությունը: Սակայն, եթե Դուք առաջին դեպքն եք ու եթե Դուք Ձեզ մատուցեք որպես անմիջական, անկեղծ, շփվող, մշտապես արտահայտվող, չթաքցնող, պարզ ճակատով, չփնթփնթացող՝ այլ նկատող, ապա Ձեր այդ «թերությունը» ուրիշ կերպ կընկալվի: Այսինքն, կարևորը ճիշտ, դրական հոմանիշի ընտրությունն է:

   Իսկ եթե Դուք քչախոս եք, Դուք Ձեզ կարող եք մատուցել, որպես զուսպ, դիմացինին լսել սիրող, հասկացող, ըմբռնող, դիմացինի վիճակի մեջ մտնող և ոչ թե բարդույթավորված, չշփվող, անքաղաքավարի մարդու տպավորություն թողնելով: Կրկին նշեմ, որ սրանով Դուք Ձեր էությունը չեք փոխում, Դուք ընդամենը Ձեզ փորձում եք ավելի ճիշտ ներկայացնել:

  Սակայն ամեն դեպքում, որպես խորհուրդ հետևեք՝ ավելի քիչը ավելի շատ է: Այո՛, երբեմն պետք է լռել, այն Ձեզ ավելի շատ բան կտա, քան թե ասված սխալ խոսքը:

   Նույնը կարելի է ասել հետևյալ թերությունների մասին, դրանք լավ կողմից դիտարկելու առումով: